MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 278
Միտքս գիտի գովաբանության մասին,
Ինձ արժանացրել ես այս աստվածային շնորհին:
Սակայն այս բեյթերին հաջորդող տողերը կարծես հակասում են
Աստծուն խոնարհ լինելու գաղափարին: Աստծուն իր գոհունակու-
թյունն ու խոնարհումն արտահայտելուց հետո բանաստեղծուհին յու-
րատեսակ բողոք է հղում արարչին, որտեղ արտահայտում է իր ան-
համաձայնությունը վերջինիս ստեղծած անարդարության դեմ.
Setr ede eksiklüğeyn her ne ki var
Etme cemmale aybeyn-i aşıkâr
İşidüp dân etmeye her bî haber
Mihrînin kalbini kılmaya keder
Lık Mihrî dâinün zanni budur
Bu sözi dir ol ki kâmil usludur
Bir müennes yigdürür kim ehl da
Bin müzekkerden ki ol nâ-ehl ola
Bir müennes yig ki zihni pâk ola
Bin müzekkerden ki bi-idrâk ola 15
Ինչ պակասություն էլ լինի, թաքցրու՛,
Մի բացահայտիր ակնառու թերությունները:
Ամեն անտեղյակի չարախոսությունը լսելով`
Միհրիի սիրտը վիշտն է պատում:
Ասում են, թե կինը բավական խելք չունի,
Նրա ամեն մի խոսքը պետք է ամբարտավան կարծել:
Սակայն Միհրին գտնում է, և նրա կարծիքն է այսպիսին,
Որ հասուն միտք ունեցողն է այդպես ասում:
Մի արժանավոր կինն ավելի լավ է,
Քան հազար անարժան տղամարդ:
Մի լուսավորյալ կինն ավելի լավ է,
Քան հազար խավարամիտ տղամարդ:
Ինչպես տեսնում ենք, այստեղ բարձրացվում է տղամարդ-կին
անհավասարության խնդիրը: Կարող ենք ասել, որ «Hâteme-i Risâle»-ում
15
Նույն տեղում, էջ 55:
278