MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 276

յում, որտեղ հանդիպում են կանանց նկատմամբ տիրող բացասական կարծիքներ արտահայտող ստեղծագործություններ: Այստեղ կանանց տրվում են հետևյալ բնորոշումները` Աստծո կողմից անիծված (mel՚ une), կարիճ (akrep), կարճ խելք ունեցող (kısa aklı), տխմար (ahmak), խորամանկ (hilekâr), վատ (kötü), վստահության անարժան (itimada lâyık olmayan), ստախոս (yalancı), անհավատարիմ (vefasız), տղամարդուն տանջող (erkeğe cevr ve cefa eden), սատանայի պարան (şeytanın ipi) և այլն 5 : Ուշագրավ են Ռասիհի հետևյալ տողերը, որտեղ պոետը կոչ է անում չհավատալ կնոջ խոսքերին. Sakın aldanma avretin sözüne Merd isen bakma onların yüzüne 6 Զգու´յշ, կնոջ խոսքերին մի´ հավատա, Եթե մարդ ես, նրանց երեսին մի´ նայիր: Կանանց հեռու էին պահում նաև գրականությունից: Սա է պատ- ճառը, որ օսմանյան գրականության մեջ կին գրողները շատ փոքր թիվ են կազմում: Օսմանյան գրականության մեջ կանանց դերի մասին կար- ծիքները միանշանակ չեն, թեև ուսումնասիրողների մեծ մասն ընդու- նում է, որ կանայք բավականաչափ ազատ չէին, և նրանց մեծամաս- նությունը գրականություն մուտք գործելու իրավունք չուներ: Այնուա- մենայնիվ, ինչպես նշում է գրականագետ Ն. Ս. Բանարլըն, 15-րդ դարը նշանավորվեց Դիվանի գրականության մեջ տաղանդավոր կին բա- նաստեղծուհիների ի հայտ գալով 7 : Նրանց մեծ մասը հիմնականում ստեղծագործել է դիվանի գրականության` տղամարդ պոետների կող- մից ստեղծված գրական ավանդույթների շրջանակներում և չի ար- տահայտել կանանց բնորոշ մտքեր և գաղափարներ: Այս բանաստեղ- ծուհիներից բացառություն է կազմում 15-16-րդ դարերի հայտնի օսմանյան բանստեղծուհի Միհրի Հաթունը 8 (1456-1514 թթ.)` իսկական Levend A. S., Divan Edebiyatı: Kelimeler ve Remizler, Mazmunlar ve Mefhumlar, 4. Basım, İstanbul, 1984, էջ 581-584: 6 Levend A. S., a. g. e., էջ 583: 7 Banarlı N. S., Resimli Türk Edebiyatı Tarihi, c. 1, s. 451. 8 Միհրի Հաթունի կյանքի և գրական գործունեության մասին առավել մանրամասն տե´ս Tezkire-i Lâtifî, s. 319, Koprülü M. F., Yeni Osmanlı tarih-i edebiyatı, İstanbul, Şirket mertebiye matbaası, 1332 (1914), s. 248, Михри-Хатун. Диван, Критический текст и вступительная статья Е. И. Маштаковой, Москва, с. 276 5