MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 275
ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՐԻԱՄ
(ԵՊՀ)
ԿՆՈՋ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄԸ ՄԻՀՐԻ ՀԱԹՈՒՆԻ
«HÂTEME-I RISÂLE» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ (15-16-ՐԴ ԴԱՐԵՐ)
Օսմանյան կայսրության հիմքում ընկած էին իսլամական օրենք-
ները, որն էլ ձևավորում էր հասարակական մտածելակերպը: Այս հան-
գամանքով էր պայմանավորված այն, որ հասարակական տարբեր
ոլորտներում ներգրավված էին միայն տղամարդիկ, կանայք մեկու-
սացված էին հասարակությունից, քաղաքականությունից, մշակույթից և
այլն: Սրա հիմնական պատճառն այն է, որ իսլամը սահմանափակում է
կանանց իրավունքները: Կարելի է միայն նշել բազմակնությունը,
չադրա 1 կրելու պարտադրանքը, մզկիթում կանանց աղոթելու արգելքը
և այլ օրենքներ, որոնք կարգավորված են շարիաթով 2 : Օսմանյան կայս-
րությունում «Կանանց հարցը», որը ձևակերպվել է արևելագետ Վ.
Գորդլևսկու կողմից, «իսլամական հասարակության մեջ երբեք գոյու-
թյուն չի ունեցել» 3 : Ինչպես գրում է թուրքագետ Ալ. Սաֆարյանը. «Իս-
լամը կանանց ծածկեց չարշաֆով (çarşaf) և փակեց նրանց մուտքը դեպի
հասարակական կյանք: Մինչև Մահմուդ 2-րդի ռեֆորմները իսլամա-
կան հասարակությունը լռում էր կանանց հարցի մասին: Ընդունված չէր
խոսել նրա (իմա`կնոջ) մասին, հարցեր տալ նրա առողջության մասին
և այլն» 4 : Ըստ օսմանյան հասարակության` կնոջ տեղն ընտանիքում էր,
որտեղ նա պետք զբաղվեր միայն կենցաղային գործերով և երեխաների
դաստիարակությամբ:
Կանանց ն կատմամբ տիրող ընդհանուր վերաբերմունքը, որպես
առանձին թեմատիկա, իր արտահայտումն է գտել օսմանյան պոեզիա-
Չարշաֆ (թուրք.) - կանանց համար պարտադիր իսլամական գլխաշոր (արա-
բերեն` հիջաբ, չադրա):
2 Кулиева Э. Р., Коран, Смысловой перевод и коментарии Э. Р. Кулиева - Москва,
Умма, 2003, ինչպես նաև Mohammad Zafrulla Khan, Women in Islam, Islam
International Publications Limited Islamabad, Sheephatch Lane, Tilford, Surrey, UK,
2008, pp. 1-33, https://www.alislam.org/library/WOMANINISLAM.pdf
3 Гордлевский В. А., «Женская доля», Избранные сочинения, т. 3, Москва, 1962, с.
16-17.
4 Safaryan Al., On The History of Turkish Feminism, “Iran and the Caucasus”,
Vol.11.1, Brill, Leiden-Boston, 2007, p. 141.
275
1