MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 270

րապես գլուխկոտրուկներ, ժամանակագրություններ (tarih) , հանելուկ- ներ (muamma) 41 : Օսմանյան չափածո ստեղծագործությունները բաղկացած էին երկտողերից (beyt), որոնցից յուրաքանչյուրն ունի միևնույն երկարու- թյունն ունեցող երկու կիսատող (mısra) 42 : Առաջին բեյթը կոչվում է մաթլա, վերջին բեյթը՝ մաքթա: Երկրորդ բեյթը կոչվում է hüsn-i matla , իսկ նախավերջին բեյթը՝ hüsn-i makta: Գազելի ամենագեղեցիկ բեյթը կոչվում է beytü’l gazel կամ şâh beyit 43 : Ժամանակագրությունները 2-3 բեյթից բաղկացած կարճ բանաստեղծություններ էին, որոնք հիմնա- կանում օգտագործվել են պալատների, մզկիթների, դամբարանների և հուշարձանների կառուցման տարեթիվը և այլ հիմնական տեղեկու- թյուններ փոխանցելու համար։ Հանելուկները համարվում են «տեխնիկական պոեզիայի» բարձ- րակետը և, ինչպես նշում է խորհրդային թուրքագետ Գարբուզովան, դրանք որևէ կապ չունեն արվեստի հետ 44 : Սակայն վերջիններս կռա- հելու համար անհրաժեշտ էր ունենալ հարուստ գիտելիքներ, լինել կրթված, այսինքն սրանք ևս չէին վերաբերում լայն հասարակությանը: «Տեխնիկական պոեզիայի» այս ձևերը ցույց են տալիս, որ 15-16-րդ դա- րերում թուրք գրականությունը ոչ թե զարգացում էր ապրում, այլ ճգնաժամ: Արաբական գրականությունից պարսկականի միջոցով փոխառ- ված ամենատարածված գրական ժանրերից մեկը քասիդն է: Վերջինս հիմնականում գրվել է կրոնական, որոշ դեպքերում սիրո թեմատիկայի շրջանակներում 45 : Այն նաև հանդես է եկել որպես՝ նվիրված սուլթանի, որևէ հոգևորականի, պոետի, փիլիսոփայի, պալատական պաշտոնյայի, կամ պոետի մեկենասի գովերգմանը: Այն բաղկացած է նվազագույնը 30-50 բեյթից 46 : Քասիդը ոճի փոփոխության հնարավորություններ է տվել, ինչպես նաև նպաստել է նոր ժանրերի ձևավորմանը: Այս ժանրը Гарбузова В. С., там же, с. 113-114. Gibb E. J., The poets and poetry of Turkey, London, 1901, p. 14. 43 Altun M., Eski Türk Edebiyatından seçime gazeller, s. 1. http://www.dilbilimi.net/gazeller.pdf 44 Гарбузова В. С., там же, с. 115. 45 Gibb E. J., The poets and poetry ..., p. 15. 46 Брагинский И., Комиссаров Д., Персидская литература, краткий очерк, Москва, 1963, с. 19-20. 270 41 42