MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 269
ները, հաջողությունը, զենքի ուժը, սուլթանի առատաձեռնությունն ու
գթասրտությունը 35 : Հայտնի է Միհրի Հաթունի հետևյալ քասիդը, որը
բանաստեղծուհին նվիրել է իր հովանավոր արքայազն Ահմեդին. Bir
cihângîr zamân senine eyere vîrmez âmân/Himmetin tiğî eder dev-i Narîmân
dönüm/Yüzüne karşû cedâl eynemez Sâm ü Sevar/Rustam ü Zâl olamaz erlik
île sâna kırım 36 - Ո´վ դու, քո ժամանակների աշխարհի տիրակալ, նա`
ով գութ չունի մարդու հանդեպ,/Քո թրի ուժը վախեցնում է Նարիմանի
դևին:/Քո դեմ չեն կարող կռվել Սամն ու Սեվարը,/Ռուստամն ու Զալը
չեն կարող համեմատվել քեզ հետ տղամարդկության մեջ:
Օսմանյան պոեզիայում գրեթե բոլոր ժանրերն ու ժանրային ձևե-
րը, համապատասխան թեմատիկ առանձնահատկությամբ փոխառվել
են արաբա-պարսկական պոեզիայից։ 37 ՝ համապատասխանաբար յու-
րացնելով արաբա-պարսկական բանաստեղծական չափերը 38 : Մասնա-
վորապես բանաստեղծները սկսեցին կիրառել նոր բանաստեղծական
չափ` արուզ, որը կառուցվում էր երկար և կարճ ձայնավորների միջո-
ցով 39 : Ինչպես նշում է արաբագետ Ս. Կարաբեկյանը` դրսից փոխառ-
ված տաղաչափական ձևերը կարող են չհամապատասխանել լեզվի
հատկություններին 40 : Քանի որ երկար և կարճ ձայնավորների համա-
կարգը բացակայում է թուրքերենում, ուստի օսմանյան պոետները
ստիպված էին օգտագործել արաբերեն և պարսկերեն բառեր: 16-րդ
դարում արդեն օսմանյան ստեղծագործություններում բացակայում էին
թուրքերեն բառերը, միայն որոշ հեղինակներ երբեմն օգտագործում էին
առանձին բայեր: Օսմանյան հեղինակներն այս շրջանում սկսեցին շեշ-
տը դնել ոչ թե բովանդակության, այլ օտար բառերի խճճման տարբեր
հնարքների վրա: Օգտագործվում էին բարդ բառեր, կրոնական տեր-
միններ, որոնք ամբողջությամբ օտարաբանություններ էին: Սրանով
սկիզբ դրվեց «տեխնիկական պոեզիային» : Սկսեցին գրվել ստեղծա-
գործություններ, որոնք հիմնված էին բառախաղերի վրա, մասնավո-
Из старой турецкой поэзии, составление И. Боролиной, с. 267.
Михри-Хатун. Диван, с. 14.
37 Օսմանյան ժանրերի մասին առավել մանրամասն տե´ս Eski Türk Edebiyatına
Giriş, Üniversiteler için, Prof. DR. Mermer A., 6. Baskı, Ankara, 2010, ss. 75-151.
38 Deo A., Kiparsky P., Poetries in Contact: Arabic, Persian, and Urdu, p.1.
http://www.stanford.edu/~kiparsky/Papers/tartu.pdf
39 Гарбузова В. С., там же, с. 112.
40
Կարաբեկյան Ս., Արաբական տաղաչափության հիմունքներ, Երևան,
«Զանգակ-97», 2002, էջ 3:
269
35
36