MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 268

Sâki zamân-I ‘ ayş-I mey-I hôş-güvârdur / Bir kaç piyâle nûş idelüm nevbahârdur / Bûy-I nesim ü reng-I gül ü revnak-I bahâr / Asâr-I fazl u rahmet-I Perverdigârdur / Gâfıl geçürme fursatı kim bâg-I ‘ âlemün / Gül devri gibi devleti nâ-pây-dârdur / Eyyâm-I zühd ü mevsim-i zerk u riyâ degül / Hengâm-I ‘ ayş u ‘ işret ü geşt ü güzârdur / Մատռվա ՛ կ , ժամանակն է կերուխումի համեղ գինին ըմպելու ,/ Գարուն է արդեն , ե ՛ կ մի քանի գավ գինի ըմպենք :/ Աստծո բարության , շնորհներից են ,/ Վաղորդյան քամու բույրը , վարդի գույնն ու գարնան գեղեցկությունը :/ Առիթը բաց մի թո ՛ ղ , քանի որ աշխարհի այգին` կյանքը ,/ - Վարդի կյանքի պես անցողիկ է :/ Սին բարեպաշտության , ստի և երկերասանիության ժամանակը չէ ,/ Կերուխումի , զվարճանքի , աջ ու ձախ ման գալու ժամանակն է 33 :
15-16-րդ դարերը նշանավորվեցին օսմանյան դիվանի ( պալատական ) գրականության ձևավորմամբ և զարգացմամբ ։ Դիվանի բանաստեղծները , բացի սիրային գործերից , ստեղծագործել են կրոնական թեմատիկայի շրջանակներում , կիրառելով կրոնական տերմիններ , մեջբերումներ անելով Ղուրանի տարբեր այաթներից ։ Դիվանի պոեզիայում հատկապես մեծ թիվ են կազմում սուլթանին , արքայազներին , վեզիրներին կամ իրենց այլ մեկենասներին նվիրված գովաբանական ներբողները ։ Գրական այս թեմատիկ ուղղությունը , համապատասխան ժանրային ձևերի ընդգրկումով , ծաղկում էր ապրում օսմանյան սուլթանների պալատում 34 : Հիմնականում քասիդի ժանրի շրջանակներում դիվանի պոետները գովերգում էին օսմանյան բանակի հաղթանակ-
Սարգսյան Ա ., Բաքիի ստեղծագործությունների ուսումնասիրության պատմությունից , « Իրան Նամէ », արևելագիտական հանդես , Երևան , 2011 , էջ 47-55 , ինչպես նաև Սարգսյան Ա ., 16-րդ դարի թուրք բանաստեղծ Բաքիի դիվանի լեզվի որոշ առանձնահատկությունների շուրջ , « Իրան Նամէ », արևելագիտական հանդես , Երևան , 2011 , էջ 87-90 , Սարգսյան Ա ., Խաչատրյան Լ ., Ձիու թեմատիկան Բաքիի դիվանում , « Կանթեղ » Գիտական հոդվածների ժողովածու , 4 ( 53 ), « Ասողիկ » հրատ ., Երևան , 2012 , էջ 40-46 , Սարգսյան Ա ., Մելիքյան Գ ., Սաֆարյան Ալ ., Բաքիի` Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանում պահվող № 321 ձեռագիրը , « Լրաբեր հասարակական գիտությունների », 2-3 , ՀՀ ԳԱԱ հրատ ., Երևան , 2012 , էջ 634-635 :
33
Ա . Սարգսյան , Խրախճանքների , վայելքների թեմատիկան Բաքիի դիվանում , « Արևելագիտության հարցեր » ( գիտական հոդվածների պարբերական ժողովածու ), հ . 11 , Երևան , 2016 , էջ 123 ։
34
Andrews W . G ., Stepping Aside : Ottoman Literature in Modern Turkey , Journal of Turkish Literature , Bilkent University Center for Turkish Literature , Issue 1 ( 2004 ), Ankara , pp . 12-13 . http :// faculty . washington . edu / walter / aside . pdf
268