MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 267
թաց, օսմանյան գրականության վրա սուֆիական գաղափարախոսու-
թյան ունեցած ազդեցությանը դիպուկ բնութագրում է տվել գրականա-
գետ Ա. Կոզմոյանը. «Աշխարհիկ գրականությունը շարունակում էր իր
բնականոն ընթացքը, սակայն սուֆիզմի ազդեցությունն այնքան մեծ էր,
որ հաճախ այն հեղինակները, որոնք սուֆի չէին և չէին կիսում այդ գա-
ղափարները, երբեմն տուրք էին տալիս այդ շատ մոդայիկ այլաբա-
նական կաղապարներին և ոճին» 28 : Դրա վառ օրինակ են հանդիսանում
ժամանակի հայտնի բանաստեղծուհի Միհրի Հաթունի (1456-1514թթ) 29
ստեղծագործությունները։ Վերջինս իր պոեզիայում գովերգելով աշ-
խարհիկ սերը, հաճույքները, խոսելով սոցիալական անարդարություն-
ների մասին, քննադատելով կրոնական սահմանփակումները, չի խու-
սափել սուֆիական սիմվոլիկայի կիրառումից, քանզի այն գազելներին
տալիս էր յուրատեսակ շքեղություն՝ բարձրացնելով դրանց գեղարվես-
տական արժեքը.
göñlüm zevraḳın aldı bugün bir ġonce leb gül ruḫ/Yaşum deryāsına
ṣaldı bugün bir ġonce leb gül ruḫ - Նավակդ իմ այս սիրտն առավ այսօր մի
կոկոն շրթունք, վարդ հոգի, Այսօր կյանքիս վիշտը բորբոքեց մի կոկոն
շրթունք, վարդ հոգի..… Belā-keş bülbülüm bildi fiġānumdan ṣafā buldı/
Yüzüme gül gibi güldi bugün bir ġonce leb gül ruḫ - Իմացավ, որ տանջվող
սոխակ եմ, իմ վշտից հանգիստ գտավ, Դեմքիս ծիծաղեց վարդի նման
այսօր մի կոկոն շրթունք, վարդ հոգի…..Alup şīrīn zebān ile elinden
Mihrinüñ varın/Ahā geldüm didi yeldi bugün bir ġonce leb gül ruḫ 30 . - Քաղցր
լեզվով Միհրիի ձեռքից վերցնելով եղածը, Ահա շտապով եկա, ասաց,
այսօր մի կոկոն շրթունք, վարդ հոգի:
Ավելի ուշ` 16-րդ դարում օսմանյան գրականության մեջ ի հայտ է
գալիս անակրեոնյան ոճը, որը գովերգում էր սերն ու գինին` լի կրո-
նական սահմանափակման դեմ հեգնանքով 31 : Սա սկիզբ դրեց դիվանի
գրականության մեջ խրախճանքների թեմատիկայի զարգացմանը, որի
մեծագույն վարպետն է հանդիսանում այս շրջանի ամենահայտնի բա-
նաստեղծ, «պոետների արքա» Մահմուդ Բաքին (1526-1600) 32 ։
Կոզմոյան Ա., Պարսից պոեզիայի ընտրանի, Երևան, 2004, էջ 13:
Tezkire-i Lâtifî, İstanbul, 1314 (1927), s. 319.
30 Михри-Хатун. Диван, Критический текст и вступительная статья Е. И.
Маштаковой, Москва, с. 99.
31 Սարգսյան Ա., Հ., 16-րդ դարի օսմանյան պոեզիայի զարգացման առանձնա-
հատկությունները Բաքիի դիվանում, Սեղմագիր, էջ 13:
32 Բաքիի կյանքի և ստեղծագործությունների մասին առավել մանրամասն տե´ս
267
28
29