MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 266

կան և քրիստոնեական աշխարհները մերձեցնող եզրերից է 21: Սուֆիները, որոնք իրենց անվանում էին նաև ռինդ և դերվիշ, թափառում էին միջնադարյան արևելյան քաղաքներում և ծայրամասերում, մատչելի ձևով տարածում իրենց գաղափարները 22: Սուֆիական գրականությունը սկզբնական շրջանում ոճական և ժանրային առումով ձևավորված չէր, ստեղծագործությունները գվրում էին պարզ, առանց վեհ խոսքերի, նույնիսկ շատ դեպքերում առանց հանգավորման: Նոր ժանրերի և տաղաչափական կանոնների փնտրտուքի ճանապարհին սուֆիները դիմեցին պարսկական ժողովրդական գրականության ավանդույթներին, ինչպես նաև ժանրեր փոխառեցին արաբական պոեզիայից: Մասնավորապես առաջին սուֆի շեյխերը արաբներից վերցրին գազելի ժանրը, որին սուֆիական գրականությունը նոր շունչ հաղորդեց: Իսկ պարսիկները ստեղծեցին մեսնևիի ժանրը, որը մինչ այդ ծանոթ չէր արաբներին 23: Աստիճանաբար սուֆիական պոեզիան ձեռք բերեց հատուկ ձև և ոճ: Այն շատ կաղապարված, « քարացած » բնույթ ունի, որը, որպես գրական կանոն պարտադրվում է ստեղծագործողին 24: Սուֆիներն իրենց ստեղծագործություններում օգտագործել են սիմվոլներ` այլաբանություն: Սուֆիական բնույթ ունեցող գրական ստեղծագործությունները հիմնականում գրվել են սիրո թեմատիկայի շրջանակներում ։ Դրանց գաղափարական առանցքը երկրային սիրո( âşk-i macazi) միջոցով երկնային, աստվածային և միակ ճշմարիտ սիրուն( âşk-i hakiki) 25 հասնելու մտայնությունն էր 26: Սուֆիական գրականության նպատակը չի եղել նոր ոճով գեղարվեստական կերպարներ կերտելը, այլ ձգտում է զուտ գեղարվեստական գործի միջոցով փոխանցել սուֆիական փիլիսոփայությունը 27:
15-16-րդ դարերում, աշխարհիկ պոեզիայի զարգացմանը զուգըն-
21
Կոզմոյան Ա., Հայոց և պարսից միջնադարյան քնարերգության համեմատական պոետիկան( 10-16-րդ դարեր), Երևան, 1997, էջ 64:
22
Նույն տեղում, էջ 82:
23
Նույն տեղում, էջ 64.
24
Սաֆարյան Ալ., Գրիգոր Նարեկացու ու սուֆի բանաստեղծների ստեղծագործություններում ավանդական պատկերների « ադապտացման » մասին, « Լրաբեր հասարակական գիտությունների », Երևան, ՀՀ ԳԱԱ, 1993, թիվ 2, էջ 103:
25
Рипка Ян, История персидской и таджикской литературы, Москва, 1970, с. 225.
26
Levend A. S., İslâmî Edebiyatın Esasları ve Kaynakları, s. 167. http:// www. tdk. gov. tr / images / css / TDA / 1971 / 1971 _ 9 _ Levend. pdf
27
Նույն տեղում, էջ 109: 266