MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 265

բարդությունը պատճառ դարձան, որ դիվանի գրականությունը, սկսած 15-րդ դարից, աստիճանաբար հեռանա ժողովրդական մշակույթից և հասկանալի դառնա միայն վերնախավին: Այդ պատճառով 15-րդ դարը նաև համարվում է օսմանյան գրականության անցումային շրջան 17:
Թե ´ օսմանյան, և թե ´ պարսկական գրականության մեջ այս շրջանում առավելապես զարգանում էին չափածո ժանրերը ։ Դիվանի գրականության պոեմները նշանավորվում են ծայրահեղ նրբագեղությամբ, պերճաշուք բառապաշարով և գեղեցիկ հարմոնիայով: Բայց մյուս կողմից նրանք չափազանց արհեստական են, զգացմունքը հաճախ ծայրահեղացված է, մտքերը պարզ են, լեզուն աղավաղված է բազմաթիվ շքեղ արտահայտություններով: Հայտնի արևելագետ Ս. Լեյն- Փուլը նշում է, որ այս շրջանում գրված չափածո ստեղծագործությունների հիմնական թեման սերն էր ՝ իր հաճույքներով և տառապանքներով, ինչպես նաև գարնան հմայքների, սոխակի քաղցր երգի, ծաղիկների գեղեցկության և բնության այլ երևույթների նկարագրությունը, որն ուներ կրոնական միստիցիզմի ենթատեքստ 18:
Միստիցիզմը( սուֆիզմ), մշտապես ուղեկցելով համաշխարհային կրոններին, հարմարվելով նրանց և տարափոխվելով, իսլամում, իբրև կրոնափիլիսոփայական աշխարհայացք, վերջնականապես ձևավորվել է 9-10-րդ դարերում 19: Սուֆիզմն առանձնանում է գաղափարական բարդությամբ, քանի որ Արաբական Արևելքում ծայր առած այս ասկետիկ ուղղությունը, հակված լինելով դեպի օրթոդոքսալ իսլամը, ներառում է տարրեր այնպիսի փիլիսոփայական կատեգորիաներից, ինչպիսիք են նեոպլատոնիզմն ու գնոստիցիզմը 20: Այնուամենայնիվ, չնայած գաղափարաբանական դրսևորման տարբեր ձևերին, միստիցիզմի հիմնական գաղափարը Աստծո հետ իռացիոնալ շփումն է` հոգու պայծառացման միջոցով: Միստիցիզմը Արևելքն ու Արևմուտքը, իսլամա-
17
Batislam H. D., 15. Yüzyıl divan şiirinde halk kültürü, 123-124, http:// www. isam. org. tr / documents /_ dosyalar /_ pdfler / osmanli _ arastirmalari _ dergisi / os manl % C4 % B1 _ sy26 / 2005 _ 26 _ BATIISLAMHD. pdf
18
Lane-Poole S., Turkey, London, 1908, p. 302-303.
19
Бертельс Е. Э., Суфизм и суфийская литература, избранные труды, т. 3, Москва 1965, с. 39, ինչպես նաև Брагинский И., С., Из истории таджикской и персидской литератур, Москва, 1972, с. 432-433..
20
Из старой турецкой поэзии, составление И. Боролиной, с. 262. 265