MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 264
Մասնավորապես 15-րդ դարում ստեղծված գրական ստեղծագործու-
թյուններից երևում է, որ սոցիալական տարբերությունների պատճառով
սկսում են ի հայտ գալ լեզվական տարբեր աստիճաններ: Հայտնի թուրք
գրականագետ Ս. Շահաբեդդինն իր «Օսմանյան գրականության պատ-
մություն» աշխատության մեջ, ներկայացնելով լեզվական տարբեր մա-
կարդակների զարգացման պատմությունն ու պատճառները, նշում է,
որ օսմանցիները սկզբում պարսկերենի, ապա արաբերենի միջոցով
իրենց լեզուն մաքրեցին կոպիտ բառերից, գեղեցկացրին և հասցրին
կատարելության 9 : Ինչպես հայտնի է, լեզվի զարգացման և տարածման
կարևորագույն միջոցը գրականությունն է: Սակայն վերջինս ոչ միայն
չլուծեց այս խնդիրը, այլ ավելի խորացրեց այն: Սա, թերևս պայմա-
նավորված էր այն հանգամանքով, որ օսմանյան գրականության վրա
մեծ էին օտար՝ մասնավորապես պարսկական, արաբական պոեզիայի,
ազդեցությունները 10 : Սելջուկյան շրջանից սկսած, դեռևս գրականու-
թյան ձևավորման վաղ փուլում պարսիկներից փոխառվեց վերջիննե-
րիս գրական փորձը, ավանդույթները, ուստի միանգամայն բնական է,
որ օսմանյան և պարսիկ գրողների ստեղծագործություններում կան մի
շարք նմանություններ 11 : Մասնավորապես այս երկու ժողովուրդների
պոեզիայում մենք հանդիպում ենք միևնույն հնչողությունը, զգացմուն-
քայնությունը, խոսքի կառուցման ձևերն ու բանաստեղծական կառուց-
վածքը 12 : Այդ է պատճառը, որ գիտականները օսմանյան գրականու-
թյունը հաճախ համարում են զուտ պարսկական գրականության մի
ճյուղը 13 : Օսմանյան գրականության վրա պարսկական պոեզիայի ազ-
դեցությունը վերջնականապես ամրապնդեց սուֆի բանաստեղծ Ջամին
(1414-1492թթ.) 14 :
Կարծիք կա, որ 15-րդ դարում օսմանյան պոեզիան կրել է նաև
Չաղաթայական գրականության 15 ՝ մասնավորապես Ալիշեր Նավոիի
ազդեցությունը 16 : Օտար ազդեցությունները, ինչպես նաև օսմաներենի
Şahabeddin S., Tarih-I Edebiyatı Osmaniyye, İstanbul, 1328 (1941), s. 8.
Solmaz S., Divan şiirinde kelime seçimini etkileyen faktörler,
http://www.turkiyat.selcuk.edu.tr/pdfdergi/s15/solmaz.pdf
11 Lane-Poole S., ibid, p. 302.
12 Inalcık H. The Origins of Classical Ottoman Literature ..., pp. 5-75.
13 Крымский А., там же, т. 2, с. 41.
14 Крымский А., там же, т. 2, с. 41.
15 Köprülü M. F., Edebiyat Araştırmaları…, ss. 114-115.
16 Kramers J. H., The Encyclopedia of Islam, v. 8, Leiden, E. J. Brill, 1995, p. 211.
264
9
10
s.42