կյանքի զարգացման համար ։ Այնուհանդերձ համաշխարհային մշակույթի զարգացման համատեքստում օսմանյան գրականության վերելքի միտումների վերաբերյալ ուսումնասիրությունները վկայում են, որ սուլթանությունում գրականության զարգացումն ուներ հարաբերական բնույթ: Նկատի առնենք այն, որ Գիբբի կողմից առանձնացված ժամանակաշրջանը համընկնում է Եվրոպայում Վերածննդի դարաշրջանի հետ: Ենթադրվում է, որ համաշխարհային գիտության և արվեստի մեջ տեղի ունեցող գործընթացներն իրենց ազդեցությունը պիտի ունենային նաև օսմանյան մշակույթի վրա: Սակայն այս ոլորտում կատարված ուսումնասիրություններն այլ բան են փաստում: Ինչպես նշում է Գիբբը « Ռենեսանսը, որ փոփոխություններ մտցրեց Արևմուտքի գիտական և բարոյական կյանքում, չհասավ Իսլամի ափերին: Արևելքը և Արևմուտքը, որ մինչ այդ ընթանում էին նույն ուղով, բաժանվեցին: Արևմուտքն անցավ աջ կողմ, իսկ Արևելքը շարունակեց գնալ հին ճանապարհով » 6: Այս տեսակետը կիսում են նաև ռուսաստանյան արևելագետները: Մասնավորապես հայտնի թուրքագետ Ա. Կրիմսկին այս հարցի վերաբերյալ ասել է. « Եվրոպական Վերածննդի գաղափարները ոչ մի ազդեցություն չեն ունեցել օսմանյան գրականագիտական մտքի վրա: Այդ պատճառով էլ օսմանյան գրականության ոսկե դար գոյություն չունի » 7: Հիրավի արևմուտքից անկախ արևելյան, մասնավորապես օսմանյան գրականության զարգացման մասին են վկայում իր բնույթով ֆեոդալական կայսրության ներսում հասարակության տարբեր շերտերի զարգացման անհամաչափությունը, ժողովրդի ու վերնախավի միջև առաջ եկած խորը անջրպետը, որի հետևանքներն արտահայտվեցին նաև կայսրության գիտամշակութային կյանքում ։
16-րդ դարը թեև համարվում է կայսրության վերելքի շրջան, սակայն այն հանդիսանում է նաև այն ժամանակահատվածը, երբ ժողովրդի և օսմանյան վերնախավի միջև օտարացումն առավել խորացավ: Միայն լեզվի առումով նշենք, որ 16-րդ դարում օսմաներենն այնքան էր հեռացել իր թյուրքական հիմքից և ժողովրդախոսակցական լեզվից, որ հասարակ ժողովրդի համար ուղղակի անհասկանալի էր 8:
6
Նույն տեղում:
7
Крымский А., История Турции и ее литературы, Труды по востоковедению, издаваемые Лазаревским Институтом Восточных языков, выпуск 29, № 1-й, т. 2, Москва, 1910, т. 2, с. 39.
8
Reşat F., Tarih Edebiyatı Osmaniyye, Istanbul, « Zarafet matbaası », University of Toronto library, v. 1, 1961, s. 20.
263