MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 262
ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՐԻԱՄ
(ԵՊՀ)
15-16-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿ ԵՎ
ԺԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Սույն հոդվածը նպատակ ունի քննարկել Օսմանյան կայսրու-
թյան քաղաքական, տնտեսական և մշակութային առավելագույն վե-
րելքի շրջանում (15-16-րդ դարեր 1 ) գրականության՝ մասնավորապես
պոեզիայի թեմատիկ և ժանրային հիմնական առանձնահատկություն-
ները։ Հոդվածում փորձ է արվում ուսումնասիրվող ժամանակաշրջա-
նում համաշխարհային գիտության և մշակույթի մեջ ձևավորված և
զարգացած վերածննդի գաղափարների համատեքստում ներկայացնել
օսմանյան գրականության զարգացման միտումները, բացահայտել պա-
լատական պոեզիայի կողմից գրականություն ներմուծված ճգնաժա-
մային երևույթները, որոնք պատճառ դարձան «տեխնիկական պոե-
զիայի» սկզբնավորման և տարածման համար։
Եվրոպացի արևելագետ Է. Ջ. Գիբբի կողմից որպես օսմանյան
մշակույթի և մասնավորապես գրականության զարգացման առանձին
փուլ է համարվում 1453-1600 թթ. 2 : Այս հարյուրամյակները գրականա-
գիտության և պատմագրության մեջ մտել են օսմանյան գրականության
«ոսկե շրջան» անունով 3 : Մեհմեդ 2-րդ Ֆաթիհ սուլթանի (1444-1446,
1451-1481թթ.) 4 կողմից 1453 թ. պատմամշակութային հսկա ավանդույթ-
ներ ունեցող Կոստանդնուպոլսի գրավումով օսմանցիները ձեռք բերե-
ցին մշակութային կարևոր կենտրոն` «ոսկե կամուրջ» արևմուտքի և
արևելքի միջև 5 : Այն նոր էջ բացեց կայսրության գիտամշակութային
Uzunçarşılı İ H., Osmanlı Tarihi, Cilt 2., İstanbulun Fethinden Kanuni Sultan
Süleymanın Ölümüne Kadar, Ankara, Türk Tarih Kurumu Basımevi, 1988., s. 474.
Բայբուրդյան Վ. Ա., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, ԵՊՀ,
2011թ., էջ 242:
2 Gibb E. J., A history of Ottoman poetry, v. 2, London 1902, p. 5.
3 Гарбузова В. С., Поэты средневековой Турции, Л. 1963, с.110, ինչպես նաև
Маштакова Е. И., Из истории сатиры и юмора в турецкой литературе, Москва,
1972, с. 83, ինչպես նաև Боролина И. В., Литература востока в средние века, часть
2, Москва, МГУ, 1970, с. 371.
4 Բայբուրդյան Վ. Ա., նշվ. աշխ., էջ 685:
5 Боролина И. В., указ соч., с. 371.
262
1