MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 261

ղազախական հետամնաց ավանդույթների հետևանքով երիտասարդ ճակատագրերի խեղման պատմությունը`կարծես դրանով կոչ անելով ժողովրդին սթափվելու և ընդունելու այն նոր գաղափարները, որոնք աուլ էին ներթափանցում ռուսական մշակույթի ազդեցությամբ: Սա է պատճառը, որ հեղինակը սկզբունքային փոփոխության էր ենթարկել « Քարագյոզ »-ի ժողովրդական տարբերակի ավարտը: Առհասարակ, նման մոտեցումը, որը գրականության մեջ պատկերվում էր հնի ու նորի բախմամբ, որտեղ նորը մարմնավորում էին միմիայն դրական հերոսները, տարածված էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ղազախ գրականության մեջ, ինչն էլ արդյունք էր հասարակական փոփոխությունների և նոր հարաբերությունների անցման 11:
Այստեղ պետք է նշել նաև, որ թեև երկու պիեսներն ունեն ողբերգական ավարտ, սակայն « նոր աշխարհի » գաղափարների կրող գլխավոր հերոսները չեն պատկերվում հոգեպես ընկճված ու պարտված անհատներ. թեկուզ անգիտակցաբար, նրանք մահվան գնով ղազախ հասարակություն էին բերում նորը, փոփոխվածը, այնպիսի գաղափարներ ու մոտեցումներ, որոնք, վստահ էր Աուեզովը, դառնալու էին ղազախ ժողովրդի լուսավոր ապագայի հիմքը:
KHACHATRYAN SHUSHAN( YSU) COMPARATIVE ANALYSIS OF « YELNIK AND KEBEK » AND « KARAGYOZ » BY MUKHTAR AUEZOV
Mukhtar Auezov is a 20th-centuary Kazakh writer, who is also considered to be the founder of Kazakh dramaturgy. The paper is a comparative analysis of his well-known « Yelnik and Kebek » and « Karagyoz » plays. It ' s knows that in 1920-30 ' s M. Auezov was under ideological pressure by the goverment, and he was forced to make several changes in these works. Taking into consideration the history of creating these plays and their futher fate, we also research main feutures of characters, their similarities and differences, main aesthetic value of works in detail. We are sure that multilateral study of Mukhtar Auezov ' s works is one of the ways to re-understand and re-evaluate not only him as a writer, but also the history of Kazakh dramaturgy in general.
11
История казахской литературы: Казахский фольклор( под ред. Н. С. Смирновой), том I, Алма-Ата, 1968, с. 80.
261