MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 260

րամանկությամբ ու որոշ դեպքերում նաև խարդախությամբ, ապա Քարագյոզը նրա հակապատկերն է: Քարագյոզը պատրաստ է ընդունել բոլոր հարվածները լուռ ու առանց պայքարի, քանի որ մանկուց արդեն համակերպվել է ճակատագրի հետ: Նույն համակերպվածությամբ և հնազանդությամբ էլ պատրաստ է դժբախտանալ Քարագյոզի սիրեցյալը`յիգիթ Սըռընը: Իհարկե, Աուեզովի համար գուցե ավելի հոգեհարազատ էին Ենլիկն ու Քեբեքը, ովքեր պայքարող երիտասարդության ներկայացուցիչներ էին, սակայն Քարագյոզի ողբերգական ավարտը մեկ այլ ճանապարհ էր Աուեզովի համար արտահայտելու սեփական վերաբերմունքը քարացած և հետամնաց երևույթների վերաբերյալ: Հեղինակի սուբյեկտիվ վերաբերմունքը հստակ երևում է պիեսի վերջին արարում, որտեղ Սըռընը սիրելի Քարագյոզի գերեզմանի մոտ տեսիլք է տեսնում, որում վերջինս հորդորում է նրան նոր կյանք սկսել և պայքարել հանուն նոր ապագայի: Ստեղծագործության ժողովրդական տարբերակում նման ավարտ չկա, և սա Աուեզովի կողմից արված ավելացում է`ընթերցողին սեփական խոսքը հասցնելու լավագույն տարբերակով:
Աուեզովի` ինչպես 20-ականների, այնպես էլ 30-ականների գրեթե բոլոր ստեղծագործություններում առկա են ժամանակի երիտասարդությունը ներկայացնող կերպարներ: Հեղինակը բոլոր ստեղծագործություններում էլ մեծ նշանակություն է տալիս նրանց և նկարագրում հատուկ մանրամասնությամբ: Օրինակ`Բայանը, Ենլիկը, Քամալը, ովքեր ֆոլկլորային տրադիցիոն կերպարներ էին, սակայն նրանց հեղինակը պատկերում էր այլ երանգներով ևս, նկարագրում նրանց գործողությունները կյանքի ամենատարբեր պայմաններում: Առհասարակ, և ոչ միայն այս ստեղծագործություններում, Աուեզովը միշտ էլ երիտասարդներին դարձրել է առանցքային կերպարներ ու նրանց օժտել մեծամասամբ դրական գծերով:
Ամփոփելով, նշենք, որ գրական ուղին սկսելով դրամատուրգիայի ժանրով, Աուեզովը դառնում է նոր ձևավորվող ղազախական թատրոնի հիմնասյուներից մեկը: Մշակելով ժողովրդի շրջանում տարածված ողբերգական սիրո պատմությունները` Աուեզովը ժողովրդին է վերադարձնում դրանք արդեն նոր շեշտադրումներով և գաղափարական ասելիքով: Թերևս սա է պատճառը, որ կյանքի ընթացքում հեղինակը բազմիցս ստիպված է եղել փոփոխություններ կատարել այս երկու ստեղծագործություններում: Ենլիկի և Քեբեքի, Քարագյոզի ու Սըռընի ողբերգական սիրո միջոցով Աուեզովը ջանում էր ներկայացնել
260