MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 259
րություններով և արարողակարգերով: Հարսանեկան արարողությունը
ձգվում է սյուժեի ամբողջ ընթացքում` բացառությամբ վերջին հատ-
վածի: Այս պիեսի մյուս առանձնահատկությունը, ի տարբերություն նա-
խորդի, ընդգծված բացասական կերպարների բացակայությունն է: Եթե
«Ենլիկ և Քեբեք»-ում տեսնում ենք ընդգծված բացասական կերպարներ,
ապա սիրահարների դեմ պայքարող Քարագյոզի նշանյալ Նարշան
բացասական կերպար չէ. նա ազնիվ ու անկեղծ մղումներով է սիրում
ղազախուհուն, սական նույն համակերպվածությամբ էլ պատրաստ է
համակերպվել չսիրված լինելու մտքի հետ: Պիեսի գեղարվեստակա-
նության ձեռքբերումը կարելի է համարել նաև այն, որ հեղինակին
հաջողվել է գեղարվեստական լուծումներով ստեղծել այնպիսի վիճակ,
որտեղ միակ բացասականը դիտվում է ղազախների շրջանում արմա-
տացած հետամնաց ավանդույթներն ու սովորույթները:
Տարբերություններ նկատվում են նաև պիեսներում գործողու-
թյունների պատկերման ձևի և ոճի մեջ, ինչը կապված է սյուժեների
առանձնահատկությունների հետ. եթե «Ենլիկ և Քեբեք»-ում շեշտա-
դրված են հերսների անհատական գործողությունները, անձնական
մտորումները, ապա «Քարագյոզ»-ում գերակշռում են ընդհանրացված
ֆոլկլորային պատկերները, ժողովրդի կենցաղն ու առօրյան: Եվ պա-
տահական չէ, որ պիեսում հերոսների գործողությունները, բացառու-
թյամբ վերջին արարի, ծավալվում են «բեշքյարթմա» և «ժետը ատա» 10
սովորույթների շուրջ:
Տարբեր են նաև պիեսների ժամանակային ընկալումները. «Ենլիկ
և Քեբեք»-ը ժամանակային առումով ավելի ընդգրկուն է. այն ներ-
կայացնում է ինչպես սիրահարների հանդիպումը, այնպես էլ նրանց
սիրո պատմությունը, ընդդեմ ցեղակիցների կռիվն ու փոքրիկի ծնունդը,
մինչդեռ Քարագյոզի և Սըռընի ողբերգական սերը ներկայացված է
ավելի փոքր ժամանակային ընդգրկմամբ:
Անդրադառնալով Քարագյոզի և Ենլիկի կերպարների հիմնական
տարբերություններին, նշենք, որ ընդհանուր գաղափարական ասելիք
ունեցող պիեսներում միևնույն պայմաններում հերոսներն էականորեն
տարբեր են վարվում: Եթե Ենլիկը պայքարող ղազախուհու կերպար է,
ով օժտված է ոչ միայն խելացիությամբ, խիզախությամբ, այլ նաև խո-
Սա մինչ օրս ղազախների շրջանում տարածված սովորույթ է, որի համա-
ձայն`ազգակցական ամուսնությունները արգելված են երիտասարդների միջև
այն դեպքում, եթե նրանց միջև առնվազն յոթ սերունդ հեռավորություն չկա:
259
10