MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 258

ողբերգական սիրո թեմայով և նախորդի նման ենթարկվել է փոփոխությունների: Նշենք, որ առաջին անգամ բեմադրվելուց հետո « Քարագյոզ » պիեսն աղմուկ էր բարձրացրել. պատճառը պիեսի նախերգանքում ծերուկ Ասանի`ղազախ ժողովրդի անցյալի ու ապագայի մասին մտորումներն էին` մի ձեռքին կոբիզ, մյուսում շվի բռնած: Ծերունու ձեռքի երաժշտական գործիքները հեղինակի կողմից ստեղծված սիմվոլներ էին. մեկը պատկերում էր ղազախ ժողովրդի անցյալը, մյուսը`ապագան, որը կապված է ռուսական մշակույթի հետ: Սակայն այդ ժամանակ դեռ ղազախ հասարակությունը պատրաստ չէր ընդունելու հեղինակի այս մոտեցումը, և երեք տարի անց Աուեզովը ստիպված է լինում փոփոխել պիեսի այս հատվածը. « Նորից անդրադառնալով այս ստեղծագործությանը`այն նոր տեսքի եմ բերել` շտկելով [ դրանում առկա ] նախկին անճշտություններն ու սխալները կապված [ պիեսի ] գաղափարականության և գեղարվեստականության հետ »: 9 Ավելին, հետագայում ևս հեղինակը ստիպած եղավ մի քանի փոփոխություններ անել պիեսում, և ժամանակակից տեսքով պիեսն ավարտվեց ընդամենը 1959 թ.:
Չնայած այս երկու պիեսների թեմատիկ ընդհանրություններին, այնուամենայնիվ դրանցում գլխավոր հերոսների գործողություններն իրականանում են հակառակ տրամաբանությումբ: Այս պիեսի գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցկուհի Քարագյոզն է, ով նշանված է յիգիթ Նարշայի հետ, սակայն սիրում է իր տոհմակից ակին Սըռընին: Պիեսն ավարտվում է նրանով, որ երիտասարդ գեղեցկուհի Քարագյոզը խելագարվում է, իսկ սիրեցյալ Սըռընը դառնում է ավազակ: Հերոսների այսկերպ վախճանը պատճառաբանվում է ղազախական ավանդույթներով: Հեղինակն առանձին չի մանրամասնում այդ ավանդույթներն ու սովորույթները, սակայն հերոսների խոսքերի և գործողությունների միջոցով ընթերցողն ունենում է այդ ավանդությունների ամբողջական պատկերը:
Անդրադառնալով « Քարագյոզ » պիեսի գեղարվեստականությանը` նշենք, որ այս առումով հեղինակը լավագույնս է պատկերել սիրեցյալների հոգեկան ապրումները. ասվածը վերաբերում է և ՛ Քարագյոզի ու Սըռընի, և ՛ Նարշայի`Քարագյոզի հանդեպ անպատասխան սիրո պատկերմանը: Պիեսի գեղարվեստականությանը մեծապես նպաստում է նաև սյուժեի կառուցվածքը. այն սկսվում է Քարագյոզի և նշանյալի հարսանեկան արարողությամբ` ավանդական երգերով, ծիսակատա-
9
Նույն տեղում, էջ 243-244: 258