MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 257
տեսակի և իր համոզումների մեջ ու աննախանձ ձևով է սիրում Քեբե-
քին: Այս հակասությունը դարձնում է Եսենի կերպարը հետաքրքիր,
համոզիչ ու կենսունակ:
Ամբողջ ողբերգության մեջ գործողությունների վրա ազդող միակ
կին կերպարը Ենլիկն է: Հենց նա է ողբերգության առանցքը` իր սիրով և
իր երազանքներով: Հատկանշական է, որ պիեսի գործողություններում
Ենլիկն ակտիվ մասնակցություն չի ունենում, չնայած որ պիեսի
գործողությունների ընթացքում նրա կերպարը ևս զարգանում է:
Այս ողբերգության մեջ Աուեզովի մյուս ձեռքբերումը Ժապալի
կերպարն է: Վերջինս ժողովրդի բարեսիրտ ու շիտակ զավակն է`
ժողովրդին բնորոշ սուր հումորով, կենսուրախությամբ, պոետական
երևակայությամբ, որոնք այնքան հմտորեն է կարողացել ներկայացնել
դրամատուրգը:
Ստեղծագործության մեջ ժամանակի շունչը պահելու և պատկե-
րելու համար շատ են նաև ժամանակակից ֆեոդալների կերպարները`
Քենգիրբայը, Քոբեյը, Եսպեմբետը և այլք: Քենգիրբայը ներկայացվում է
որպես դաժան բայ, ով մինչև վերջ փորձում է ծուղակ լարել երի-
տասարդների դեմ և խոչընդոտել նրանց: Առաջին հայացքից նա թվում է
խեղճ այն առումով, որ ոչ ինքնակամ է կատարում նայման ցեղի ներ-
կայացուցիչների հրամանները և փորձում է փրկել իր ցեղակիցներին,
սակայն ծերուկ Աբիզի և Քեբեքի հետ առճակատումը բացահայտում է
նրա իրական էությունը: Որոշ հակասություններով է պատկերված
գործող անձերից բայ Քարամենդեն: Ստեղծագործությունը մինչև վերջ
չի բացահայտում նրա կերպարի իրական բնույթը. արդյոք նա իսկապես
ցավում էր իր ցեղակիցների համար, ովքեր կորցրել էին ապրուստի
բոլոր միջոցները, թե՞ նա չափազանց խորամանկ էր և պարզապես
ձևացնում էր` խորամանկորեն թաքցնելով իր վատ որակները:
«Ենլիկ և Քեբեք» պիեսի գեղարվեստականության մասին խոսելիս
նշենք, որ դրան նպաստել է հերոսների լեզուն: Յուրաքանչյուր հերոս
ունի խոսքի իր ուրույն ոճը`կախված այն բանից, թե հասարակության
որ շերտի ներկայացուցիչ է նա: Օրինակ`Եսենի խոսքը կարճ է ու
հստակ, կտրուկ, ինչպես նրա գործողություններն ու բնույթը, երազկոտ
ու սիրահար Քեբեքի խոսքը համեմված է սիրահար երիտասարդին բնո-
րոշ խոհափիլիսոփայական մտքերով, բայերի կերպարների մոտ խոսքը
կոշտ է ու դաժան, ինչպես ժողովրդի հանդեպ նրանց վերաբերմունքը և
այլն:
Ավելի ուշ գրված «Քարագյոզ» պիեսը (1929-1959 թթ.) ևս գրված է
257