MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 256

«Ենլիկ և Քեբեք» պիեսի սյուժեի հիմքում 18-րդ դարի 80-ական- ներին Աուեզովի ծննդավայրում`Շընղըստաու կոչվող տարածքում, ղազախների շրջանում երկու թշնամի թոբըկթը և նայման ցեղերի երի- տասարդների ողբերգական սիրո պատմությունն է 7 : Երիտասարդների փոխադարձ սերը հանգեցնում է նրանց մահվան, որի պատճառը հե- տամնաց ղազախական ավանդույթներն էին, քարացած մտածելակեր- պը և կղերաֆեոդալական հարաբերություններից բխող այլ երևույթ- ները: Պիեսի սկզբնական տարբերակում (գրված 1917 թ.) հեղինակի պիեսի առանցքը երկու սիրահարների դժբախտ սիրո պատկերումն էր, ինչը համադրված էր ժողովրդական ավանդույթների, ղազախական աուլներին հատուկ պատկերների հետ, մինչդեռ վերջին մշակված տարբերակում հեղինակը փոխում է պիեսի շեշտադրումները. Հեղի- նակը սիրո մասնավոր դեպքը զարգացնում է`դարձնելով այն հա- մամարդկային, համամարդկային ասվածի մեջ շեշտելով նաև ժողովրդի միասնության, աշխատող մարդկանց աշխարհայացքի փոփոխության և ի վերջո ապագա սերնդի երջանկության անհրաժեշտության մասին: Գլխավոր հերոսուհին` առաջին Ենլիկը, խիզախ ղազախուհինե- րից էր, ով, ընդդիմանալով ընդունված օրենքներին, համարձակություն է ունեում պարզապես փախչել թշնամի տոհմի ներկայացուցչի` սի- րեցյալ Քեբեքի հետ: Պիեսում հեղինակը յուրաքանչյուր հերոսի տվել է որոշակի բնավորություն. առաջին արարում ընթերցողը տեսնում է իմաստուն Նիսան Աբիզին: Իրականում այս արարը ստեղծագործու- թյան նախերգանքն է. ըստ դրամատուրգ-հեղինակի` Աբիզը ինքը ժո- ղովրդի ազնիվ ձգտումների մարմնավորումն է`օժտված ղազախ ժո- ղովրդին բնորոշ բոլոր գծերով: Ավելին, որոշ մասնագետներ համարում են, որ Աբիզի կեպարի միջոցով Աուեզովը ներկայացրել է իրեն և իր մտքերը 8 . գուցե կարելի է համաձայնել նման մոտեցման հետ, հատ- կապես հաշվի առնելով, որ պիեսը սկսվում և ավարտվում է Աբիզի խոսքերով, որոնք նաև չափազանց հոգեհարազատ էին հեղինակին: Պիեսում ներկայացված բացասական կերպարներից ամենա- գլխավորը բատիր Եսենն է, ով նշանված էր Ենլիկի հետ: Նրա կերպարը բարդ է այնքանով, որ հեղինակը նրան օժտել ոչ միայն բացասական գծերով, այլ նաև խելացիությամբ և խիզախությամբ: Նա ազնիվ է իր 7 8 Қабдол З., Әуэзов туралы, Алматы, 1997, 235 бет. Նույն տեղում, էջ 237: 256