առանձնահատկությունն անցյալի վերաբերյալ քննադատական մոտեցումն էր 4:
Ինչպես արդեն նշվեց, դրամատուրգիայի ոլորտում Աուեզովի առաջին ստեղծագործությունը 1917թ. գրված « Ենլիկ և Քեբեք » պիեսն էր: Պիեսի առաջին և սկզբնական տարբերակը Աուեզովը մշակել էր 1917թ. ` դեռևս 20 տարեկան հասակում: Հետագայում 40 տարվա մեջ նա հինգ անգամ փոփոխում է պիեսի սկզբնական տարբերակը, և 1952 թվականին այն վերջնական և ժամանակակից տեսքով բեմադրվում է Ղազախստանի ակադեմիական թատրոնում( 1926թ.) 5:
« Ենլիկ և Քեբեք » պիեսի անդրանիկ բեմադրման հետ կապված է մի հետաքրքիր պատմություն. «... Այս ժամանակ արդեն ղազախական տափաստանում ստեղծվել էին երիտասարդական ակումբներ: Աուլների երիտասարդները մասնակցում էին ակումբային կյանքին: Եվ պատահական չէ, որ ռուսական դպրոցում կրթություն ստացած Մուխթարը որոշում է յուրօրինակ նվեր անել ամուսնացողներին: Յոթ օրվա ընթացքում նա գրում է մի պիես, որի հիմքում ժողովրդական պատմությունն էր երկու սիրահարների`Ենլիկի և Քեբեքի մասին: Բայց աղջիկները հրաժարվում են խաղալ Ենլիկի կերպարը, և սիրահար աղջկա կերպարը ստիպված է լինում մարմնավորել յիգիթ Ահմեդը: Մասնակցող երիտասարդները գրել-կարդալ չգիտեին, որ իրենց դերերն անգիր անեին, և հեղինակը դառնում է նաև հուշարար: Թաքնվելով արկղի մեջ`նա հուշում էր « դերասաններին »: Բայց երիտասարդ աղջիկները, նկատելով թաքնված հուշարարին, սկսում են նրա խոսքերը փոփոխելով`շեղել բեմի վրա գտնվող երիտասարդներին: Արդյունքում « դերասանները » դիմում են իմպրովիզի` հորինելով համապատասխան այտըսներ:... Այս անսովոր դեպքի մասին գրեց նաև նահանգային թերթը » 6: Իհարկե, պիեսի հետ կապված այս պատմությունը գուցե և չափազանցված է, սակայն սա վկայությունն է այն բանի, որ պիեսն առանցքային է ոչ միայն Աուեզովի ստեղծագործական կյանքի սկզբնական շրջանի, այլև ղազախական դրամատուրգիայի համար առհասարակ:
4
Шарипов А., Традиции и новаторство в казахской литературе, Алма-Ата, 1984, с. 19.
5
Лизунова Е., Дюсенбаев И., Мухтар Ауэзов к 60-летию, КазГосИзд Худ. Лит., Алма-Ата, 1952, с. 11.
6
Նույն տեղում, էջ 9: 255