MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 254
վի`որպես դրամատուրգի ստեղծագործական զարգացման տեսակե-
տից, այլև հնարավորություն է հասկանալու առհասարակ ղազախ դրա-
մատուրգիայի զարգացման պատմությունն ու առանձնահատկություն-
ները: Այս պիեսների քննությունը կարևորվում է նաև ղազախական
հարուստ ֆոլկլորի ուսումնասիրության տեսակետից, քանի որ նրան-
ցում լավագույնս ներկայացվում են ղազախ ժողովրդի կենցաղը և
ավանդույթները:
Սույն հոդվածով մենք ուսումնասիրել ենք հեղինակի`սիրո
թեմատիկայով գրված երկու` «Ենլիկ և Քեբեք» և «Քարագյոզ» պիեսների
գլխավոր հերոսների ընդհանուր առանձնահատկությունները, վերլու-
ծել կերպարներին վերաբերող հիմնական ընդհանրություններն ու
տարբերությունները, ինչպես նաև պիեսների ստեղծման պատմու-
թյունը և դրանց գեղարվեստական արժեքը:
Ընդհանրապես, ողբերգական սիրո թեման ղազախ ժողովրդի
բանահյուսության ամենաառանցքային թեմաններից է: Եվ սա պատա-
հական չէ. ղազախ հասարակությունը դարեր շարունակ ապրել է զուտ
ավանդույթներով և ամեն հարց, այդ թվում և ամուսնության հարցը,
լուծվել է հենց սովորույթների ուժով: Արդյունքում իրականության մեջ
անընդհատ հանդիպում էին երիտասարդներ, ովքեր բոլորն ունեին
իրենց դժբախտ սիրո պատմությունը: Իսկ երգերի, պոեմների թեմա էին
դառնում հենց այն երիտասարդները, ովքեր համարձակվում էին դեմ
դուրս գալ պատրիարխիկ ավանդույթներին և հաճախ գերադասում էին
պարզապես մահանալ:
«Ենլիկ և Քեբեք» պիեսն առաջնածինն էր ոչ միայն ղազախական
թատրոնի, այլև Աուեզովի ստեղծագործական կյանքի: Այս իմաստով
կարևոր է հասկանալ հենց դրամատուրգիայի ժանրին դիմելու հեղի-
նակի սուբյեկտիվ և օբյեկտիվ դրդապատճառները: Բանն այն է, որ
մինչև այդ Աուեզովը փորձել էր իր ուժերը չափածոյի բնագավառում,
սակայն որևէ հաջողության չէր հասել: Մյուս կողմից ռուսական
մշակույթին արդեն ծանոթ Աուեզովը գրականության միջոցով փորձում
էր ղազախների շրջանում նոր հեղափոխական գաղափարները դարձ-
նել հասանելի ավելի լայն ժողովրդական զանգվածներին, իսկ պիեսը
դրա ամենահեշտ տարբերակն էր, որը կարելի էր նայել, լսել, հիշել և
առանձնակի գրագիտություն չէր պահանջում: Սա է պատճառը, որ ոչ
միայն Աուեզովը, այլ նաև նրա ժամանակակիցներից շատերը (Ս. Սեյ-
ֆուլին, Բ. Մայլին, Ա. Թոկմանբետով, Բ. Ուսպանով և այլք) ստեղ-
ծագործում էին հենց այս ժանրում, իսկ նրանց պիեսների հիմնական
254