ԽԱՉԱՏՐՅԱՆ ՇՈՒՇԱՆ( ԵՊՀ)
ՄՈՒԽԹԱՐ ԱՈՒԵԶՈՎԻ « ԵՆԼԻԿ ԵՎ ՔԵԲԵՔ » ԵՎ « ՔԱՐԱԳՅՈԶ » ՊԻԵՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Մ. Աուեզովը( 1897-1961 թթ.) ղազախ գրականության ամենավառ ներկայացուցիչներից է, ում ստեղծագործական ուղին նշանավորվել է վերելքներով ու վայրէջքներով: Ինչպես հայտնի է, Աուեզովը ղազախ գրականություն է բերում և զարգացման նոր աստիճանի է հասցնում արձակի մի քանի ժանրեր`պատմվածք, վիպակ, վեպ: Նա արդարացիորեն համարվում է նաև ղազախ դրամատուրգիայի հայրը. նրա կողմից մշակված և 1917թ. « բեմադրված » « Ենլիկ և Քեբեք » ստեղծագործությունը համարվում է ղազախական թատրոնի անդրանիկ ծնունդը 1: Ալմաթիում գործող Ղազախստանի ամենահին թատրոնն այսօր էլ կրում է Մուխթար Աուեզովի անունը:
Աուեզովը հեղինակել է մի շարք աշխատանքներ կապված ղազախ դրամատուրգիայի պատմության, խնդիրների և մեթոդիկայի, գեղարվեստականության և ոճի մասին(« Қызыл сұңқарлар » 1922, « Жалпы театр өңері мен қазақ театры » 1926, « Қазақстан мемлекеттiк театры » 1928, « Казахская драматургия » 1933, « Жақсы пьеса-сапалы әдебиетбелгісі » 1934, « Қазақстан көркем өңері » 1935, « Драматургияның заңы туралы кейбiр өйлар » 1953) 2, ինչպես նաև երկու տասնյակից ավել պիեսներ, որոնք ինչպես ժողովրդական ստեղծագործությունների մշակված տարբերակներ են(« Ենլիկ և Քեբեք », « Քարագյոզ », « Ղարա ղըփչաղ Կոբլանդը », « Խան Քենե »), այնպես էլ հեղինակային ստեղծագործություններ են 3:
Աուեզովի մասնավորապես այս ստեղծագործությունների բազմակողմանի ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն Աուեզո-
1
История казахской литературы, I том, Академия Наук Казахской ССР, Алма- Ата, 1971, с. 432.
2
Қазақ әдебиеттану гылынының тарихы, I-том, Алматы 2008, 261.
3
Ժամանակակից ղազախ գրականագետներն այս պիեսները համարում են սոցիալ-կենցաղային թեմատիկայով գրված ստեղծագործություն: Կիսելով նրանց մոտեցումը`մենք այս պիեսները համարում ենք սոցիալ-կենցաղային թեմատիկայով գրված ստեղծագործություններ, որտեղ առանցքային է ողբերգական սիրո թեման է: Այս մասին տե ՛ ս Է. Ջրբաշյան, Գրականագիտության ներածություն, Երևան, 1996, էջ 75-77:
253