վերջացրած վարձը չվճարող կենվորներին տնից դուրս հանելով: Եթե վախենալով անցյալից, Մահմուդը միայնակ Յուսուֆի ծխախոտն է ծխում, ապա Այդընը, վախենալով Նիհալին բաց թողնելուց և միայնությունից, ազատ է արձակում նոր գնված վայրի նժույգին:
Տաղանդավոր Ջեյլանը ձմեռային քնի մթնոլորտը ավելի արտահայտիչ է դարձնում Կապադովկիայի լեռների, ձյան, անմարդաբնակ լանդշաֆտների կադրերի միջոցով, իսկ պատկերների սառը գույները և Շուբերտի անմահ երաժշտությունը ստիպում են ավելի խորը ընկալել մարդկային հարաբերությունների բարդությունը, դրանց առաջացրած անտանելի ցավն ու կսկիծը, մարդկանց միջև առաջացող անդունդը:
Վերևում նշված բոլոր ռեժիսորներից Բիլգե Ջեյլանը, նախ և առաջ, տարբերվում է նրանով, որ երբեք չի անդրադառնում քաղաքական խնդիրներին, իսկ սոցիալական խնդիրները, որոնք մյուսների սցենարների հիմնաքարն են հանդիսանում, Ջելյանի ֆիլմերում ծառայում են որպես ֆոն: Նուրին, ով միշտ շեշտում է, որ ինքը կրում է ճապոնացի ռեժիսոր Յասուջիրո Օձուի ազդեցությունը, մարդկային հարաբերությունների, նրանց զգացմունքների արտահայտմամբ ավելի նման է իտալական նեոռեալիզմի հանրահայտ ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի ոճին, իսկ մյուս կողմից չեխովյան ոգեշնչանքի օրինակները ֆիլմում բազմազան են: Մի անգամ, երբ Անտոնիոնիին հարցրին ՝ արդյո ՞ ք նրա ֆիլմերը մարդկային զգացմունքների ճգնաժամի մասին են, նա պատասխանեց. « Ո ՛ չ, դրանց բացակայության մասին են »: Մինչդեռ Չեխովի հերոսները միշտ ուժ են գտնում իրենց մեջ թեկուզ վերջում ասել այն, ինչ իրենց այդքան երկար տանջել է: Ջեյլանի հերոսները գտնվում են այս երկու հսկաների կերտած կերպարների մեջտեղում, բայց գլորվում են դեպի անտարբերություն և դատարկության ճահճուտ: Այնուամենայնիվ, Ջեյլանի ֆիլմի վերնագիրը լավատեսության նշույլներ է պարունակում. ձմեռային քուն, որն ավարտվելու է, և մարդիկ վերգտնելու են իրենց իդեալները, զգացմունքները և սերը:
KARAPOGHOSYAN SONA( YSU) THE PHENOMENON OF TURKISH POETIC MOVIES: UNIVERSAL PROBLEMS IN FILMS BY NURI BILGE CEYLAN
The second half of 20 th century was turning point in history of world cinematography. There was a start of“ New Wave” of cinema in countries
251