MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 250
ստեղծագործություններն այնչափ լայն շրջանակներ են ընդգրկում, որ
սյուժետային գծերի համընկնումները զարմանալի չեն 7 :
Ֆիլմը պատմում է նախկինում թատրոնի դերասան, իսկ այժմ
Կապադովկիայում հյուրանոցի տնօրեն Այդընի մասին, ով ապրում է իր
երիտասարդ կնոջ՝ Նիհալի և ամուսնալուծված քրոջ՝ Նեջրայի հետ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի գլխավոր դերակատարի
ընտրությունը, քանի որ Այդընին մարմնավորում է Հալուք Բիլգիները,
ով երկար տարիներ խաղացել է լոնդոնյան առաջատար թատրոն-
ներում:
Ջեյլանը վարպետորեն ցույց է տալիս, թե ինչպես չասված խոս-
քերի և չբացահայտված զգացմունքների հետևանքով մարդիկ սկսում են
իրար չհասկանալ, անհետանում են զգացմունքները: Սա է Նիհալի և
Այդընի լարված հարաբերությունների գլխավոր պատճառը: Եթե «Հե-
ռավորության» հերոսը՝ Մահմուդը, կորցրել էր իր բոլոր իդեալները,
ապա Այդընին մնացել են միայն իդեալներ, կամ էլ դրանց անունները:
«Դու օգտագործում ես քո վեհ գաղափարները, բարձր խոսքերը, երբ
ցանկանում ես նվաստացնել մյուսներին, քո իդեալները քեզ ստիպում
են ատել մարդկանց», - հերթական վեճերից մեկի ժամանակ ասում է
Նիհալը: Այդընը իր ինքնամեծարմամբ, էգոիզմով, հպարտությամբ ու
սին խոսքերով զբաղեցրել է ողջ տարածքը, և երբ Նիհալը փորձում է
ինքնուրույն մի բան անել, Այդընը որոշում է այստեղ ևս միջամտել:
Ամուսնու հպարտությունը թույլ չի տալիս ասել, որ ինքը այս ամենն
անում է միայն Նիհալի կողքին լինելու համար, իսկ իր բոլոր զգաց-
մունքները՝ սերը, քնքշանքը, խորագույն ցավը, թաքցնում է թատերա-
կան քմծիծաղի ետևում՝ այսպիսով էլ ավելի խորացնելով իրենց միջի
անդունդը:
«Հեռավորության» և «Ձմեռային քուն»-ի միջև կան բազում նմա-
նություններ: Երկու ֆիլմի գլխավոր հերոսներն էլ փորձում են
պատսպարվել աշխարհից՝ Մահմուդն անտարբերության, իսկ Այդընը
գեղեցիկ գաղափարների հետևում: Նրանց երկուսի հպարտությունը
թույլ չի տալիս ներողություն խնդրել իրենց կանանցից և ասել, որ
սիրում են, երկուսն էլ չեն ցանկանում պատասխանատվությունն իրենց
վրա վերցնել՝ սկսած խոհանոցի մկանը սպանելուց («Հեռավորություն»),
Winter Sleep review – sharply observed tragicomedy,
http://www.theguardian.com/film/2014/nov/20/winter-sleep-review-nuri-bilge-
ceylan
250
7