տասարդ է եղել: Եվ միայն ֆիլմի վերջին դրվագում, երբ արդեն Յուսուֆը հեռացել է, նա վերցնում է երիտասարդի թողած ծխախոտը ՝ մի քանի րոպեով վերադառնալով անցյալ:
Մահմուդի իդեալների, կյանքի իմաստի կորստի մասին հասկանում ենք կարճատև զրույցների ժամանակ, երբ նա ասում է, որ լուսանկարչությունը մահացել է, իսկ մեկ այլ դրվագում, երբ նա որոշում է գյուղական հրաշալի տեսարան նկարել, միանգամից մտքափոխվում է, քանի որ ըստ նրա, դա ոչ ոքի պետք չէ: Նույն գաղափարն է արտահայտում նաև Ջեյլանը, երբ փորձում է մեկնաբանել իր ֆիլմի ամենաաղմկահարույց տեսարանը, երբ Մահմուդը դիտում է Տարկովսկու « Ստալկեր » ֆիլմը, իսկ երբ զարմիկը գնում է քնելու, նա անջատում է Տարկովսկուն և միացնում ֆիլմ մեծահասակների համար: Նուրին ասում է, որ այս տեսարանի բանալին պետք է փնտրել նախորդ կադրում, երբ հերոսը զրուցում է իր ընկերների հետ: Ընկերներից մեկն հարցնում է, թե ո ՞ ւր են անհետացել Մահմուդի իդեալները, չէ ՞ որ նա երազում էր Տարկովսկու նման ֆիլմեր նկարել: Եվ նա, գալով տուն, միացնում է ֆիլմը, որպեսզի վերագտնի իր իդեալները, սակայն ի վերջո անջատում է, քանի որ առանց դրանց ավելի հեշտ է 6:
Ջեյլանի ֆիլմում հատուկ տեղ է հատկացված նաև Ստամբուլին: Ռեժիսորը, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, ներկայացնում է քաղաքը իր ողջ գեղեցկությամբ, բայց միևնույն ժամանակ այն փորձում է համադրել գլխավոր հերոսի հոգեվիճակի հետ: Մահմուդի Ստամբուլը դատարկ է, մոխրագույն ու գորշ, իսկ անվերջ տեղացող ձյունն անգամ հանդիսատեսին է հասցնում հուսահատության եզրին: « Հեռավորություն »-ը նաև հարուստ է սիմվոլներով, օրինակ ՝ դանդաղ ընկնող լուսամփոփը, գիշերային փոքրիկ լույսը, խոհանոցի մուկը, որին Մահմուդը ցանկանում է բռնել, բայց չի համարձակվում սպանել:
Ջեյլանի ֆիլմաշարում առանձնահատուկ տեղ ունի « Ձմեռային քունը », որը հիմնված է չեխովյան երկու կարճ պատմվածքների վրա ՝ « Լավ մարդիկ » և « Կինը »: Անձամբ ռեժիսորը ժխտում է, որ ֆիլմը պատմվածքների էկրանավորում է, սակայն շեշտում է, որ Չեխովի
6
Guardian interviews at the BFI, Nuri Bilge Ceylan, http:// www. theguardian. com / film / 2009 / feb / 06 / nuri-bilge-ceylan-interview-transcript 249