MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 248
Կաննի փառատոնում որպես լավագույն կարճամետրաժ: «Հեռավորու-
թյուն» («Uzak», 2002) և «Մի անգամ Անատոլիայում» («Bir Zamanlar
Anadoluda», 2011) ֆիլմերը Կաննում ստացել են Grand Prize, «Երեք
կապիկներ» («Üç Maymun», 2008) ֆիլմի համար Բիլգե Ջեյլանը
ճանաչվել է լավագույն ռեժիսոր Կաննում, իսկ «Ձմեռային քունը» («Kış
Uykusu», 2014) նույն փառատոնում արժանացել է Palme d'Or-ի («Ոսկե
արմավենի»): Վերջինիս ֆիլմերը բարձր գնահատականների են ար-
ժանացել նաև այլ միջազգային փառատոներում, Ջեյլանը եղել է նաև
Երևանում «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջա-
նակներում:
Հարկ ենք համարում ավելի մանրամասն անդրադարձ կատարել
Ջեյլանի երկու ֆիլմերին՝ «Հեռավորության»-ը և «Ձմեռային քուն»-ին:
«Հեռավորություն» ֆիլմը գյուղական եռագրության երրորդ և
եզրափակիչ մասն է կազմում («Գյուղաքաղաք» 1997, «Մայիսյան նեղու-
թյուն», 1999) և ունի ինքնակենսագրական բնույթ 5 (գլխավոր հերոսի
տան պատերին կախված են Բիլգե Ջեյլանի վաղ աշխատանքներն ու
առաջին ֆիլմի պաստառը): Ֆիլմը պատմում է երկու զարմիկների մա-
սին, որոնցից ավագը` Մահմուդը, լուսանկարիչ է, երկար տարիներ
ապրում է Ստամբուլում, իսկ Յուսուֆը, ով ավելի երիտասարդ է, եկել է
նրանց հայրենի գյուղից՝ աշխատանք գտնելու և ժամանակավորապես
բնակվում է Մահմուդի տանը:
Հանձին Մահմուդի ռեժիսորը ցանկանում է ցույց տալ մի մարդու,
ով կորցրել է իր իդեալները, այլևս ոչնչի չի հավատում և հեռու է վա-
նում իրենից բոլոր նրանց, ովքեր իր կողքին են: Նա չի պատասխանում
մոր և քրոջ զանգերին, առանց մտածելու վիրավորում է Յուսուֆին, չի
ցանկանում ընդունել իր սխալները: Այն դրվագում, որտեղ Մահմուդը
ակնարկում է, որ Յուսուֆն է գողացել իր արծաթյա ժամացույցը, բայց
ընդամենը մեկ վայրկյան անց գտնում է այն տուփում, նա չի տեղե-
կացնում երիտասարդին, որ գտել է ժամացույցը, որպեսզի ստիպի
նրան մտածել, թե զարմիկը չի վստահում իրեն: Վերջինս ցանկանում է
ազատվել Յուսուֆից, քանի որ երիտասարդը հիշեցնում է նրան իր
անցյալը, այն անցյալը, որ ինքը ցանկանում է մոռանալ: Մահմուդն
անգամ հրաժարվում է ծխել Յուսուֆի ծխախոտից, դա անվանելով աղբ,
չնայած հավանաբար դա այն ծխախոտն է, որ նա ծխել է, երբ երի-
White R., Nuri Bilge Ceylan: An Introduction and Interview, Film Quarterly, Vol.
65, No. 2, University of California Press, Winter 2011, p. 64.
248
5