MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 247
(2008), «Bal» (2010)) և այլն: Մեկ այլ տարածված ուղղություն է սո-
ցիալական ռեալիզմը, որում հատուկ տեղ է առանձնացվում Թուրքիայի
ազգային փոքրամասնությունների համար: Այս շարքում հարկ ենք
համարում նշել Ռեհա Էրդեմի «Ջին» («Jin», 2013), Օրհան Էսքիքյոյի
«Հորս ձայնը» («Babamın sesi», 2012) ֆիլմերը: Ֆիլմերի քաղաքական
ուղղվածությունը, որը լայն տարածում է ստացել վերջին մի քանի
տարիների ընթացքում, կարելի է ավելի լավ ընկալել Օրհան Էսքիքյոյի
հարցազրույցը կարդալուց հետո: «Ես ցանկանում եմ ավելին ցույց տալ,
քան մյուսները, ցույց տալ իրական Թուրքիան: Մեզ միշտ ասել են, որ
Թուրքիան թշնամիներ ունի, բայց ի՞նչ թշնամի, ո՞վ է այդ թշնամին: Քայլ
առ քայլ մենք նոր ոճեր ու նոր կարծիքներ կտեսնենք ֆիլմերում» 3 :
Թուրքական «նոր կինոյին» բնորոշ է նաև կնոջ լռությունը: Սու-
ները թուրքական «նոր ալիքն» անվանում է տղամարդկային և շեշտում
«կնոջ բացակայությունը» որպես հիմնական հատկանիշ 4 : Ընդ որում սա
կապված չէ միայն կին ռեժիսորների բացակայությամբ, այլ արտա-
հայտվում է ֆիլմերում կին հերոսների ընտրությամբ: Ուղղության
ֆիլմերի մեծամասնության հերոսները տղամարդիկ են, ֆիլմը պատ-
մում է տղամարդկանց խնդիրների, հոգու մասին, իսկ եթե որևէ ֆիլմում
էլ կան կին հերոսներ, ապա նրանք կամ ինչ- ինչ պատճառներով լռում
են, կամ տղամարդկանց դժբախտության պատճառն են դառնում: Այս-
պիսինն է, օրինակ՝ Բիլգե Ջեյլանի «Երեք կապիկներ» («Üç Maymun»,
2008) ֆիլմը:
Թուրքական արտհաուսային կինոյի ֆենոմենին բնորոշ են վի-
զուալ պոեզիան, բնատեսարանների երկարատև կադրերը, դանդաղ
տեղի ունեցող գործողությունները, կարճ երկխոսությունները, երբեմն
դրանց բացակայությունը, իսկ այս ամենի հետևում արծարծվում են
թուրք հասարակության սոցիալական խնդիրները:
Վերոնշյալ ռեժիսորների շարքում ուրույն տեղ է գրավում Նուրի
Բիլգե Ջեյլանը: Ջեյլանը ծնվել է 1959 թ. Ստամբուլում, բայց մանկու-
թյունն անցկացրել է Ենիջեում, իսկ առաջին նկարահանման փորձը
կատարել է բավականին ուշ: Նրա առաջին ֆիլմը՝ «Բոժոժ» («Koza»,
1995) առաջին անգամ թուրքական կինոպատմության մեջ առաջադրվեց
Turkey's art house film-makers hope for further success,
http://www.bbc.com/news/world -europe-20174903
4 Çakırlar C., Güçlü Ö., Gender, Family and Home(Land) in Contemporary Turkish
Cinema: A Comparitive Analysis of Films by Nuri Bilge Ceylan, Reha Erdem and Ümit
Ünal, pdf, p. 168.
247
3