MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 246

Արդեն 1980 թ. հեղաշրջումը և սկիզբ առած լայնածավալ ճնշումները բացասական ազդեցություն ունեցան թուրքական կինոյի զարգացման վրա, չնայած 1982 թ. Յըլմազ Գյունեյի « Ճանապարհ »(« Yol ») ֆիլմը, որը կրում էր ժամանակին Թուրքիայում լայն տարածում ստացած բանտային թեմատիկայի ազդեցությունը, Կաննում գլխավոր մրցանակ ստացավ և դարձավ առաջին թուրքական ֆիլմը, որ համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Այնուամենայնիվ, հաջորդող տասը տարիներին երկրում նկարահանվող ֆիլմերի քանակը կտրուկ նվազեց, ինչը վերաբերում էր անգամ « արձակ » կինոյին:
Համաձայն որոշ կինոքննադատների, թուրքական կինեմատոգրաֆի « նոր ալիքը » սկսել է 1990-ական թթ. և շարունակում է զարգանալ: Ալիքի ռեժիսորներից ուշադրության են արժանի Նուրի Բիլգե Ջեյլանը, Զեքի Դեմիրքուզը, Սեմիհ Քափլանօղլուն, Յեշիմ Ուստաօղլուն, Ռեհա Էրդեմը, Դերվիշ Զաիմը, որոնց ֆիլմերը ներկայացվել են մի շարք միջազգային նշանավոր կինոփառատոնների, ինչպիսիք են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Տորոնտոյի փառատոները և ստացել տարբեր մրցանակներ: Մինչդեռ թուրքական նոր կինոյի առաջին նմուշն է համարվում Դերվիշ Զաիմի « Սալտո դագաղում »(« Tabutta rövasata », 1996) ֆիլմը, որը մի շարք նշանավոր մրցանակների է արժանացել թե ՛ Թուրքիայում, և թե ՛ երկրից դուրս:
Խոսելով թուրքական « նոր կինոյի » առանձնահատկությունների մասին ՝ պետք է անդրադարձ կատարել դրան բնորոշ մի քանի կետերի: Նախ կան կոնկրետ ուղղություններ, թեմատիկաներ, որոնց շրջանակներում նկարահանվում են ֆիլմերը: Դրանցից է հայրենի արմատներին վերադառնալու թեմատիկան, որն իր համարժեքն ունի նաև գերմանական կինոպատմության մեջ և կոչվում է « Heimatfilme »( գերմաներենից թարգմանաբար ՝ « Ծննդավայրի կինո ») 2: Այս թեմատիկան կրող ֆիլմերը հիմնականում ներկայացնում են հերոսների, որոնք հեռացել են իրենց հայրենի գյուղից, գավառից, բայց այնուամենայնիվ ծննդավայրը կանչում է նրանց, և, ի վերջո, նրանք վերադառնում են: Այս ուղղությանն են պատկանում Նուրի Բիլգե Ջելյանի վաղ ֆիլմերը ՝ « Բոժոժ »(« Koza », 1995), « Գյուղաքաղաք »(« Kasaba », 1997), « Մայիսյան նեղություն »(« Mayıs Sıkıntısı », 1999), « Հեռավորություն »(« Uzak », 2002), Սեմիհ Կափլանօղլուի եռագրությունը ՝ « Ձու », « Կաթ », « Մեղր »(« Yumurta »( 2007), « Süt » 2
Kaim A., New Turkish Cinema – Some Remarks on the Homesickness of the Turkish Soul, CINEJ Cinema Journal, Special Issue: 1( 2011), University of Pittsburgh, p. 100. 246