MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 245

ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆ ՍՈՆԱ (ԵՊՀ) ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈԵՏԻԿ ԿԻՆՈՅԻ ՖԵՆՈՄԵՆԸ. ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՆՈՒՐԻ ԲԻԼԳԵ ՋԵՅԼԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ 20-րդ դարի երկրորդ կեսը շրջադարձային եղավ համաշխար- hային կինոպատմության համար: Մի շարք երկրներում, ինչպիսիք էին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Իրանը, Չեխիան, Ճապոնիան, Ամերիկան, Բրազիլիան, սկիզբ առավ կինոյի «նոր ալիքը», ինչը բնու- թագրվում էր մի քանի հիմնական առանձնահատկություններով. Ռեժի- սորները, որոնց մեծ մասը բավականին երիտասարդ էր, նոր մեթոդներ, նոր պատմություններ էին փորձում ներկայացնել հասարակությանը` պայքարելով ամրացած կարծրատիպերի դեմ, գլխավոր դերերում նկա- րահանում էին չճանաչված, երբեմն նաև դերասանական կրթություն չունեցող անձանց, ֆիլմերի նկարահանման համար օգտագործում էին սահմանափակ բյուջե, ընդ որում այս ֆիլմերը կոմերցիոն նպատակներ չէին հետապնդում, այլ նախատեսված էին հասարակության մի նեղ շրջանակի համար: Այս ֆիլմերը, որոնք հայտնի են որպես հեղինա- կային կամ արտհաուսային, կոչվում են նաև պոետիկ: Հարկ է նշել, որ թուրք հայտնի կինոգետ Ասուման Սուները գրում է, որ թուրքական «նոր ալիք»-ի առաջին դրսևորումները նկատելի էին դեռևս 1960 թ. ռազմական հեղաշրջումից հետո, երբ թուրք ռե- ժիսորները բացահայտորեն ենթարկվում էին իտալական նեոռեալիզմի ազդեցությանը, զուգահեռներ անցկացնելով Ադնան Մենդերեսի և Մու- սոլինիի վարչակարգերի անկման միջև 1 : Այս ֆիլմերը հիմնականում ունեին քաղաքական ձախակողմյան ուղղվածություն, խոսում էին հասարակությանն անհանգստացնող սոցիալական խնդիրների մասին: Ժամանակաշրջանի լավագույն ներկայացուցիչներից էին Հալիթ Ռեֆի- ղը, Մեթին Էրքսանը (վերջինիս «Չոր ամառ» («Susuz Yaz») ֆիլմը 1963 թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արջի), Էրթեմ Գյորեչը, Դույգու Սաղըրօղլուն: Daldal A., The Impact of Neo-Realism in Turkish Intellectual Cinema: The Cases of Yılmaz Güney and Nuri Bilge Ceylan, Academic Journal of Interdisciplinary Studies, Vol. 2, No. 9, MCSER Publishing- Rome, Italy, October 2013, p. 184. 245 1