MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 243
րականը, - ես նրան գտել եմ մի շատ զարմանալի և տարօրինակ միջա-
դեպի շնորհիվ: Նա անհետացել էր շատ տարիներ առաջ՝ հրաժարվելով
իր կրոնից և ընդունելով մահմեդականություն: Խղճի խայթը թույլ չէր
տվել նրան մահանալ այդպես, և նա կանչել էր ինձ՝ իր իրական կրոնի
հոգևորականներից մեկին, որպեսզի մեղքերի թողություն խնդրի և
վերադառնա իր կրոնին: Նա ցանկանում էր մահանալ՝ դավանելով այն
կրոնը, որը դավանել էր ծնվելուց ի վեր» 10 : Հետաքրքիր է, որ այդ հո-
գևորականը Զաբետտայի վաղուց կորցրած եղբայրն է, միգուցե, եղբորը
գտնելու միջոցով հեղինակը ցանկացել է պարգև մատուցել քրիստո-
նեությունը վերընդունած Զաբետտային: Վեպի վերջում քրիստոնյա է
դառնում նաև գլխավոր հերոսուհի Այեշան: Վերջինս, պարզելով, որ
անգլիական ազնվական ընտանիքի դուստրն է, ում մանուկ հասակում
գողացել ու կրոնափոխ են արել, վերընդունում է քրիստոնեությունն ու
իր կյանքը շարունակում որպես քրիստոնյա:
Հեղինակի այսպիսի մոտեցումը քրիստոնեությանը պայմանա-
վորված է եղել նաև ժամանակի ու Բրիտանական կայսրության պա-
հանջներով: Ընդհանրապես Մորիերի՝ վեպում կրոնական հարցերին
անդրադառնալը որոշ չափով պայմանավորված է եղել նաև 19-րդ
դարում քրիստոնյա միսիոներների ծավալած գործունեությամբ: Բրի-
տանական կայսրության էքսպանսիան հետապնդում էր ոչ միայն քա-
ղաքական, տնտեսական, տարածքային, այլ նաև բարոյական նպա-
տակներ՝ տարածելով կառավարման լիբերալ-ժողովրդավարական ձևը
և լայնացնելով քրիստոնեության քարոզչության հնարավորություն-
ները 11 : Այս պնդման վառ օրինակ է վեպի այն դրվագը, որտեղ Օսմոնդը
փորձում է Մուստաֆային բացատրել քրիստոնեության պատգամներից
մեկը. «Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ
քեզ հետ վարվեն»: Սակայն անհավատ Մուստաֆան ոչ մի կերպ չի ըն-
դունում այս գաղափարախոսությունը և պնդում է իրենը. «Ալլահն ավե-
լի լավ գիտի: Ճակատագիրն այն է, ինչին մենք պետք է հավատանք և
հետևենք» 12 :
Ահա այսպես է Մորիերը տեսել ու «Այեշան՝ Կարսի հարճը»
վեպում պատկերել 19-րդ դարի օսմանյան Թուրքիան՝ կրոնական
խնդիրներով,
հակադրություններով,
անհանդուրժողականության
Նույն տեղում, էջ 398-399:
Исхакова Л. И., նշվ. աշխ., էջ 116:
12 Morier J., նշվ. աշխ., էջ 30-31:
10
11
243