MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 242

այն դրվագը, որտեղ հեղինակը, ցանկանալով արտահայտել քրիստոնյաների ու մուսուլմանների տարբերությունը, ներկայացնում է մուսուլմանների հավատն ու վստահությունը ճակատագրի նկատմամբ. « Տարբերությունը Օսմոնդի և մահմեդականների զգացմունքների միջև, որոնք միասին փրկվել էի նավաբեկությունից, էականորեն տարբեր էին: Օսմոնդը, ով զգում ու խոստովանում էր ճակատագրի մեծ դերը, որը բարեբախտաբար հառել էր նրա և վաղաժամ մահվան միջև, իր շնորհակալությունը արտահայտեց սրտից բխող աղոթքի միջոցով, իսկ մահմեդականները արձագանքեցին լուռ ու սառը համաձայնությամբ ՝ ճակատագրի նկատմամբ » 8:
Հեղինակը, համեմատելով քրիստոնյա ու մուսուլման հերոսներին, արտահայտում է այն միտքը, որ անգլիացի լորդին( քրիստոնեության ներկայացուցչին) ավելի բնորոշ է կրոնական հանդուրժողականությունը. « Աստված պահպանի, որ ես արհամարհեմ ինչ-որ մեկին կամ համարձակվեմ վիրավորել այնպիսի սուրբ զգացմունքը, ինչպիսին կրոնն է: Մենք միևնույն Աստծո զավակները չե ՞ նք » 9: Մեր կարծիքով այս օրինակում դրսևորվում է հենց հեղինակի հանդուրժողական վերաբերմունքը կրոնի նկատմամբ: Նա չի ընդունում այն գաղափարը, որ մի կրոնը գերակա է համարվում մյուսից: Կրոնական վեճերի մեջ մեղավոր են ոչ թե կրոնական դավանաբանությունները, այլ դրանց անմիջական կրողները: Ըստ հեղինակի ՝ սահմանափակությունն ու մոլեռանդությունը բնորոշ են անգրագետ, կոպիտ, մշակութային ցածր մակարդակով մարդկանց( Մուստաֆա, Սուլեյման աղա, Քարա բեյ):
Սակայն ինչքան էլ Մորիերը փորձում է հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել կրոնների նկատմամբ, միևնույն է, նա իր նախապատվությունը տալիս է քրիստոնեությանը, ինչը երևում է վեպի մի քանի դրվագներից: Վեպի հերոսուհիներից մեկը ՝ Այեշայի խորթ մայր Զաբբետան, ազգությամբ հույն կին է, ով ժամանակին եղել է քրիստոնյա, բայց Սուլեյման աղայի հետ ամուսնանալիս կրոնափոխ է եղել ու դարձել մուսուլման: Սյուժեի զարգացմանը զուգահեռ Զաբետտան բազմիցս ցանկություն է հայտնում վերադառնալ իր նախկին կրոնին, բայց իր այդ ցանկությունը իրականանում է միայն վեպի վերջում, երբ հերոսուհին մահվանից առաջ իր մոտ է կանչում քրիստոնյա հոգևորականի և կրոնափոխ լինում. « Նա իմ քույրն է,- ասաց հոգևո-
8
Morier J., նշվ. աշխ., էջ 30-31:
9
Նույն տեղում, էջ 130: 242