MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 241
ված են լինում անցնել մի շարք փորձությունների միջով, որպեսզի
հասնեն այդքան բաղձալի միությանը: Եվ հենց այստեղից էլ սկսվում են
Օսմոնդի խնդիրներն ու արկածները, որտեղ դավանանքը միշտ էլ
ունենում է իր ուրույն դերը: Վեպի սյուժեի այս գլխավոր գործողու-
թյունների կողքին հեղինակը ներկայացնում է նաև տարբեր դրվագներ
ու պատմություններ, որոնց հերոսները Թուրքիայում բնակվող հա-
սարակ մարդիկ են՝ առևտրականներ, արհեստավորներ, բժիշկներ,
որոնց խնդիրներից շատերը նույնպես պայմանավորված են դավա-
նանքով: Մի դրվագում հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է մի հայ
առևտրական, ով դատարանում է հայտնվել թուրք խաբեբայի պատ-
ճառով, կորցնում իր ունեցվացքի մի մասը միայն այն պատճառով, որ
դատարանում առավելություն են տալիս մուսուլմանություն դավանող
թուրքին և անտեսում քրիստոնյա հային՝ հաշվի չառնելով վերջինիս
իրավացի լինելը 5 :
Մի այլ դրվագում Մորիերը ցույց է տալիս, թե ինչպես է մուսուլ-
ման Մուստաֆան հրամաններ արձակում հայ Պողոսի տանը, և ինչպես
են քրիստոնյա տանտերերը հնազանդորեն կատարում մուսուլման
Մուստաֆայի հրամանները՝ չցանկանալով դրսևորել անհնազան-
դություն և վախենալով hետևանքներից: Ահա, թե ինչպես է հեղինակը
ներկայացնում Մուստաֆայի վերաբերմունքը քրիստոնյա հայերի
նկատմամբ. «Իսկական մուսուլման լինելով՝ նա, հայտնվելով քրիս-
տոնյաների միջավայրում, նմանվում է աքլորի՝ հավերի մեջ: Նա իրեն
շատ մեծամիտ և լկտի է պահում: Հայերի տանն իրեն զգում է այնպես,
ինչպես իր սեփական տանը, հրամաններ է արձակում ու կարգադրու-
թյուններ տալիս տանտիրոջը» 6 : Նույնպիսի վարքագիծ ունի նաև Կարսի
բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Սուլեյման աղան, ով
«քրիստոնյաների հետ շների նման է վարվում» 7 :
Այսպիսի հատվածները վեպում քիչ չեն, և նրանցից բոլորում
Մորիերը շատ լավ ներկայացրել է մուսուլմանների անհանդուրժողա-
կան վերաբերմունքը այլադավանների նկատմամբ:
Մորիերը վեպում առկա կրոնական խնդիրները ներկայացրել է
նաև տարբեր դավանանքի պատկանող հերոսների համեմատության,
զուգադրման ու հակադրման միջոցով: Դրա վառ դրսևորումն է վեպի
Morier J., Ayesha, the maid of Kars, Paris, 1834, pp. 323-333.
Նույն տեղում, էջ 61:
7 Նույն տեղում:
241
5
6