նա հայտնվում է մի շարք նոր վտանգավոր արկածների մեջ, մեղադրվում է մուսուլման կնոջ առևանգման համար, որի պատճառով բանտարկվում է Հռոդոս կղզում: Բարեբախտաբար այս բոլոր փորձությունները վերջ ի վերջո ավարտվում են, և վեպը դրական հանգուցալուծում է առնում: Վերջում պարզվում է, որ Այեշան ոչ թե թրքուհի է, այլ մի նշանավոր անգլիացու աղջիկ, ում մանուկ հասակում գողացել էին քրիստոնյա ծնողներից, մահմեդականացրել և դաստիարակել որպես թրքուհի: Վեպի ավարտին Այեշան ընդունում է քրիստոնեություն և ամուսնանում Օսմոնդի հետ:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ վեպում առկա են տարբեր էթնիկական խմբերի պատկանող հերոսներ: Բացի վերջիններիցս ՝ թուրքերից, պարսիկներից, հայերից ու հույներից, վեպում նկարագրվող գործողությունների զարգացմանը զուգահեռ ի հայտ են գալիս նաև այլ էթնիկ հերոսներ ՝ ռուս զինվորականներ, վրացիներ, մի հրեա ատամնաբույժ և այլք: Մորիերը շատ լավ, բազմակողմանիորեն կարողանում է ներկայացնել այդ տարբեր էթնիկ խմբերի փոխհարաբերությունները, միջմշակութային շփումները, կրոնական բախումները, նրանց զբաղեցրած դիրքն ու տեղը 19-րդ դարի Թուրքիայում: Բնական է, որ այսքան բազմազգ միջավայրում պետք է առաջանան մի շարք կրոնական խնդիրներ, անհանդուրժողականության դրսևորումներ, բախումներ: Կրոնական այդ խնդիրներն ուսումնասիրելու ու ներկայացնելու համար առանձնակի կարևորություն են ներկայացնում վիպական այն հերոսները, որոնք իրենց գործունեությամբ, պահվածքով հնարավորություն են տալիս բացահայտելու դավանանքով քրիստոնյա ու մուսուլման ժողովուրդների փոխհարաբերությունները ՝ ցույց տալով, թե ինչպես է դավանանքի գործոնը շատ հաճախ ազդում հերոսներից յուրաքանչյուրի սոցիալական կարգավիճակի ու ճակատագրի վրա:
Չնայած այն հանգամանքին, որ կրոնական թեմատիկան վառ արտահայտված չէ վեպում, այն ներկա է սյուժեի ամբողջ ընթացքում ՝ կատարելով վեպի գործողությունները միմյանց փոխկապակցող շղթայի դեր: Վեպում տեղի ունեցող գործողությունները հենց սկզբից կառուցվում են քրիստոնեության ու մուսուլմանության բախման հիման վրա: Հեղինակը ցույց է տալիս, որ գլխավոր հերոսի ՝ անգլիացի լորդ Օսմոնդի արկածների հիմքում ընկած է հենց նույն կրոնական խնդիրը: Վերջինս հայտնվում է մի բարդ իրավիճկում` սիրահարվելով դավանանքով մուսուլման Այեշային, և քանի որ նրանց միությունը հնարավոր չէ տարբեր դավանանքների պատկանելու պատճառով, հերոսները ստիպ-
240