MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 239

որի շնորհիվ բացահայտվում են սեփական և օտար մշակույթների առանձնահատկությունները, և ստեղծվում է օտարի ազգային նույնականության կերպարը: Բացի այդ ՝ Մորիերը ոչ միայն ստեղծում է երկու քաղաքակրթությունների նկարագիրը, այլ նաև դիտարկում է դրանց փոխադարձ հաղորդակցման խնդիրները, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընթերցողին ներսից տեսնել 19-րդ դարի բազմամշակութային Թուրքիան:
Մինչև վեպի ուսումնասիրմանն ու քննությանն անցնելը համառոտ ներկայացնենք նրա սյուժեն ու գործող հերոսներին, որպեսզի ընթերցողը ընդհանրական պատկերացում կազմի այդ երկի վերաբերյալ:
« Այեշան ՝ Կարսի հարճը » վեպի գլխավոր հերոսը երիտասարդ անգլիացի լորդ Օսմոնդն է, ով Պարսկաստան կատարած երկարատև այցելությունից հետո վերադառնում է Անգլիա ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Կարս մտնելուն պես տեղի է ունենում մի պատահար, որի պատճառով ժամանակավորապես հետաձգվում է նրա ճանապարհորդությունը: Այդ պատահարի ժամանակ անգլիացի լորդը հանդիպում է մի շատ գեղեցիկ աղջկա ՝ Այեշային, և նրանք առաջին հայացքից սիրահարվում են միմյանց: Բայց, քանի որ Օսմոնդը քրիստոնյա էր, իսկ Այեշան ՝ մուսուլման, նրանց սերը ընդունելի չէր ու անգամ արգելված էր մուսուլման կրոնավորների կողմից: Կարսում Օսմոնդը ՝ անգլիացի լորդը, ում ուղեկցում էին հույն Ստասսիոն և մուսուլմանություն ընդունած Մուստաֆան, ապաստան է գտնում մի քրիստոնյա հայի ՝ Պողոսի տանը: Այնտեղ էլ նա պարզում է, որ Այեշան Կարսի ՝ մեծ հարգանք վայելող մուսուլմաններից մեկի ՝ Սուլեյման աղայի և նրա հույն կնոջ ՝ Զաբետտայի դուստրն է: Սյուժեի զարգացմանը զուգահեռ աճում է Օսմոնդի խիզախությունը, ով ցանկանում է գրավել գեղեցիկ թրքուհու սիրտը: Այս ամենն առաջացնում է Կարսի իշխանությունների նախանձն ու դժգոհությունը, որն էլ պատճառ է դառնում վտանգավոր հետապնդումների և տարբեր արկածների: Կարսում բարձրաստիճան հոգևորականների հրամանով Օսմոնդը ձերբակալվում է և քիչ է մնում սպանվի, բայց կարողանում է փախչել բանտից ՝ ընկնելով այս անգամ իր դաժանությամբ հայտնի քուրդ Քարա Բեյի ամրոցը: Անգլիացի լորդին ռուսական բանակի օգնությամբ հաջողվում է ազատվել նաև Քարա Բեյի ճանկերից, բայց դրանով արկածները չեն ավարտվում: Հայտնվելով ազատության մեջ ՝ Օսմոնդը մեկնում է Կ. Պոլիս, որպեսզի այնտեղից իր սիրելի Այեշայի հետ հեռանա Անգլիա: Սակայն այստեղ էլ
239