MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 238
մասնավորապես Իրանի, օսմանյան Թուրքիայի հասարակական-քա-
ղաքական, մշակութային իրականությունը:
Մորիերի հասարակական և քաղաքական հայացքների ձևավոր-
ման վրա մեծ ազդեցություն է թողել արևելյան մշակույթը, որին հեղի-
նակը ծանոթացել է ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես
նաև արևելյան գրականություն ընթերցելիս: Մորիերը մեծ հետա-
քրքրությամբ է ընթերցել «Հազար ու մի գիշերվա» ֆրանսերեն թարգ-
մանությունը՝ կատարված Անտուան Գալլանի կողմից (1704 թ.), ինչպես
նաև արաբական ու պարսկական պոեզիան, որոնք ժամանակի պա-
հանջով թարգմանվում էին անգլերեն 2 :
Քանի որ հեղինակը գտնվել է 18-րդ դարի նեոկլասիցիզմի և 19-րդ
դարի ռոմանտիզմի սահմանում, նրա մոտ Արևելքի սկզբնական պատ-
կերները նեոկլասիկ են, բայց հետագայում նա սկսում է զարգացնել
ռոմանտիզմը՝ հիմնվելով Բայրոնի, Սքոթի, Մուրի աշխատությունների
վրա: Մորիերի առաջին աշխատություններից է 1812 թ. լույս տեսած
«Ճանապարհորդություն Պարսկաստանով, Հայաստանով և Փոքր
Ասիայով մինչև Կ. Պոլիս 1808 և 1809 թվականներին» ստեղծագործու-
թյունը, որտեղ հեղինակը տալիս է իր ճանապարհորդության ման-
րամասն նկարագիրը: Նրա գրչին են պատկանում նաև մի քանի վեպեր,
որոնցում հեղինակը շատ լավ ներկայացրել է Արևելքն ու այնտեղ
բնակվող մարդկանց՝ իրենց բարքերով ու բնորոշ հատկանիշներով: Այդ
վեպերն են՝ «Հաջի Բաբայի արկածներն Իսպահանում» (1824 թ.), «Հաջի
Բաբան Անգլիայում» (1828 թ.), «Զոհրաբ պատանդը» (1832 թ.) և «Այե-
շան՝ Կարսի հարճը» (1841 թ.) 3 :
«Այեշան՝ Կարսի հարճը» վեպը՝ գրված 1841 թ., պատկանում է
Մորիերի այն ստեղծագործությունների շարքին («Հաջի Բաբա», «Զոհ-
րաբ պատանդ»), որոնք ներկայացնում են հերոսի ճանապարհորդու-
թյունները, որոնց ընթացքում վերջինս հանդիպում է տարբեր մշա-
կույթների ներկայացուցիչների հետ 4 : Ստեղծագործությունը կառուց-
վում է Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթությունների զուգադրմամբ,
Ayesha, The Maid of Kars, Author of “Zohrab”, “Haiji Baba” &c,- By the The
Quarterlu Review, Vol. LI, No. CII, March & June 1834, London, p. 481-493.
3 Bates W., The Maclise Portrait Gallery of Illustrious Literary Characters With
Memoirs, London, 1898, pp. 157-158.
4 Исхакова Л. И., Имперский дискурс в формировании образа Востока в твор-
честве Джеймса Мориера (на примере романа “Аэша, девушка с Карса”), Фи-
лология и культура, 2013. Н. 2 (32), с. 115.
238
2