MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 237

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԱՎԱԳՅԱՆ ԱՆԺԵԼԱ( ԵՊՀ)
ԿՐՈՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ Ջ. Ջ. ՄՈՐԻԵՐԻ « ԱՅԵՇԱՆ ՝ ԿԱՐՍԻ ՀԱՐՃԸ » ՎԵՊՈՒՄ
19-րդ դարը եվրոպական գրականության մեջ նշանավորվեց հուշագրային ժանրի աշխուժացումով, որը պայմանավորված էր տվյալ ժամանակաշրջանի պատմական-քաղաքական, հասարակականտնտեսական ու գիտատեխնիկական նոր ձեռքբերումներով: Եվրոկենտրոն դարաշրջանում մեծ զարգացում էր ապրում գիտական օրիենտալիզմը, որը տասնյակ հետազոտողների ու ստեղծագործողների մղում էր դեպի Արևելք ՝ նորովի պեղելու և բացահայտելու վերջինս:
19-րդ դարում դեպի Արևելք կատարած ճանապարհորդությունների շնորհիվ ծնվեցին հուշագրություններ, օրագրություններ, ճանապարհորդական գրքեր, որոնք գրական-գեղարվեստական արժեքից զատ պարունակում էին հանրագիտարանային տեղեկություններ արևելյան երկրների մասին: Այս առումով մեծ ներդրում ունի անգլիական օրիենտալիզմի գիտական դպրոցը, որի հայտնի ներկայացուցիչներից է անգլիացի հեղինակ և դիվանագետ Ջեյմս Ջուստինիան Մորիերը: Վերջինս, 1780 թ. ծնվելով Զմյուռնիայում, իր կյանքի զգալի մասն անցակցրել է Արևելքում ՝ զբաղեցնելով դիվանագիտական տարբեր պաշտոններ 1: Սակայն նա Արևելքում մեծ համբավ է ձեռք բերել ոչ միայն այնտեղ ունեցած իր դիվանագիտական գործունեության շնորհիվ, այլև ճանաչելի է դարձել Արևելքի մասին իր հայտնի գեղարվեստական ստեղծագործություններով, հուշագրություններով, որոնք միտված էին 19-րդ դարի Անգլիայի համար բացահայտելու Արևելքի,
1
Krotkoff G., Haiji Baba, and the Moriers Author,- International Journal of Middle East Studies, Cambridge University Press, Vol. 19, No. 1( Feb., 1987), p. 104.
237