MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 234
անունները: Ինքը՝ Ռամզեսը, գլխավորում է Ամոնի անունը կրող զո-
րամասը 11 :
Համաձայն եգիպտական արձանագրությունների Ռամզեսի զոր-
քի թիվը հասնում էր 47500-ի: Խեթական Մուվատալլի II թագավորի
զորքը անցնում էր 35000-ից: Խաթթիի արքային օգնական զորաջոկատ-
ներ են ուղարկում նաև Միտտաննին, Արցավան, Լուկկան, Վիլուսան,
Կիցցուվատնան, Կարգամիսը, Ուգարիտը և այլ երկրներ: Խեթական
բանակը շարժվում է դեպի Սիրիայի Քադեշ քաղաք 12 :
Ծուղակի մեջ գցելով եգիպտացիներին՝ Ք.ա. 1274 թ. Սիրիայի
Քադեշ քաղաքի մոտ Մուվատալլին անսպասելի հարձակում է գործում
եգիպտական Ռա աստծո անունը կրող զորամասի վրա: Վերջինիս
անհաջողությունների մասին տեղեկանալով՝ Ռամզես II-ը շտապում է
Քադեշ, բայց հայտնվում է խեթական 2500 մարտակառքերի շրջա-
փակման մեջ: Նրան օգնության են հասնում եգիպտական մյուս զո-
րամասերը: Ռամզեսը մեծ դժվարությամբ է փրկվում գերի ընկնելուց 13 :
Չնայած եգիպտական արձանագրություններում Ռամզեսի հաղ-
թանակի մասին վկայություններին՝ իրականում տեղի ունեցած ճակա-
տամարտում կողմերից և ոչ մեկը չի հաղթում: Արդյունքում խեթերը
կրկին նվաճում են Ամմուրուն և պահպանում իրենց գերիշխանությունը
Հյուսիսային և Կենտոնական Սիրիայի նկատմամբ 14 :
Քադեշի ճակատամարտից հետո, սակայն, չեն ավարտվում
եգիպտա-խեթական առճակատումները: Ռամզես II-ը մեկ տասնամ-
յակից ավելի պայքարելուց հետո միայն կարողանում է խեթերին դուրս
հանել Հարավային Սիրիայից, գրավել Քադեշն ու բազմաթիվ այլ քա-
ղաքներ 15 :
Եգիպտա-խեթական փոխառնչությունների հաջորդ կարևոր
փուլն սկսվում է Խաթթիի մեծ արքա Խաթթուսիլի III-ի (Ք.ա. մոտ 1265-
1240 թթ.) գահ բարձրանալուց հետո: Վերջինս մինչ այդ գահից զրկել էր
Մուվատալլիի որդուն՝ Մուրսիլի III-ին (Ուրխի-Թեշուբ), որը այնու-
հետև աքսորվում է Եգիպտոս 16 :
Kitchen K. A., նշվ. աշխ., էջ 53:
Bryce T., նշվ. աշխ., էջ 235:
13 Freu J., նշվ. աշխ., էջ 145-146:
14 Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. 1, էջ 183:
15 История древнего мира, c. 253:
16 История Древнего Востока, ч. 2, Москва, 1988, с. 151.
234
11
12