Իր կառավարման հենց սկզբում Խաթթուսիլի III-ը միտված էր բարելավելու հարաբերությունները ժամանակի մեկ այլ հզոր տերության ՝ Ասորեստանի հետ, որը ևս տարածաշրջանում իր շահերն էր հետապնդում: Խաթթուսիլի III-ի արտաքին քաղաքականության մեջ կարևոր քայլ էր նաև Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորումը 17:
Ք. ա. 1259 թ. Ռամզես II-ը և Խաթթուսիլի III-ը Սիրիայում ՝ Եգիպտոսի և Խաթթիի ազդեցության գոտիների միջև ընկած սահմանամերձ հատվածում, կնքում են ‹‹ հավերժական խաղաղության և բարեկամության պայմանագիր ››: Պայմանագիրը կազմվել է աքքադերենով, որը թարգմանվել է նաև եգիպտերեն և արձանագրվել է Կառնակի տաճարի պատին: Համաձայն պայմանագրի ՝ կողմերը պարտավորվում էին.
• միմյանց միջև առաջացած տարածքային խնդիրները լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով,
• չաջակցել միմյանց հակառակորդներին,
• անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց երրորդ կողմի դեմ ռազմական գործողություններում 18( խոսքը վերաբերում է մասնավորապես Ասորեստանին):
Պայմանագիրն ամրապնդվում է Ռամզես II-ի և խեթական Խաթթուսիլի III-ի դստեր դինաստիական ամուսնությամբ: Վերջինս ընդունում է եգիպտական Մաատհորնեֆրուրա անունը 19, և ի տարբերություն փարավոնների օտարազգի այլ կանանց, որոնք զբաղեցնում էին երկրորդական դիրք եգիպտական արքունիքում, դառնում է փարավոնի գլխավոր կինը:
Պայմանագրի կնքումից հետո եգիպտա-խեթական փոխառնչությունները կրում էին հիմնականում խաղաղ բնույթ: Երկու երկրների միջև սկսվում է ակտիվ դիվանագիտական նամակագրություն: Խաթթիի մայրաքաղաք Խաթթուսայի արխիվում պահպանվել են Ռամզես 2-րդի նամակները ՝ ուղարկված Խաթթուսիլիին և նրա կնոջը ՝ Պուդուհեպային 20:
17
Bryce T., նշվ. աշխ., էջ 277:
18
Kitchen K. A., նշվ. աշխ., էջ 76-77:
19
Cannuyer Ch., Le grand ‹‹ marriage hittite ›› de Ramsès II et son empreint dans la mémoire égyptienne, Identité et altérité culturelles: Le cas des Hittites dans le Proche- Orient ancient, Bruxelles, 2010, p. 94.
20
Bryce T., Letters of the Great Kings of the Ancient Near East: The Royal 235