MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 233

թագավորություններ ՝ Հալեպ և Կարգամիս կենտրոններով 5: Նրա օրոք սրվում են Խաթթիի հարաբերությունները Եգիպտոսի հետ, ինչը կապված էր Թութանհամոնի( Ք. ա. մոտ 1332-1323 թթ.) այրի Անխեսենամոնի հետ: Վերջինս, իր ամուսնու մահվանից հետո, խնդրում է խեթական թագավորին իր որդիներից մեկին ուղարկել Եգիպտոս ՝ որպես իրեն ամուսին և փարավոն 6: Սակայն, Եգիպտոսի սահմանների մոտ դավադրաբար սպանվում է Սուպպիլուիլիումայի որդի Ցանանցան, որին ի պատասխան խեթական զորքը ՝ թագաժառանգ Առնուվանդայի գլխավորությամբ, մտնում է Եգիպտոսի վերահսկողության տակ գտնվող Հարավային Սիրիա և խոշոր ավերածություններ իրականացնում 7:
Եգիպտոսը XIX հարստության շրջանում Սեթի I-ից( Ք. ա. 1290- 1279 թթ.) սկսած նպատակ է ունենում վերականգնել նախորդ տասնամյակներում Արևելամիջերկրածովյան ավազանում կորցրած իր գերիշխանությունը: Սեթի I-ը հարձակումներ է իրականցնում խեթերից կախյալ Ամուրրուի և Քադեշի դեմ 8:
Ք. ա. 1279 թ. Եգիպտոսում գահ է բարձրանում Սեթի I-ի որդին ՝ Հին Եգիպտոսի պատմության ամենահայտնի փարավոններից մեկը` Ռամզես II-ը( Ք. ա. 1279-1213 թթ.): Վերջինիս նպատակն է դառնում վերականգնել և ընդարձակել Եգիպտոսի առաջավորասիական տիրույթները 9:
Այսպիսով ՝ դարձյալ բախվում են երկու հզոր տերությունների ՝ Եգիպտոսի և Խաթթիի շահերը: Այս անգամ արդեն եգիպտա-խեթական առճակատման կենտրոնում Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ն էր և խեթական թագավոր Մուվատալլի II-ը( Ք. ա. մոտ 1295-1282 թթ.):
Իր իշխանության 4-րդ տարում Ռամզեսը նախաձեռնում է առաջին արշավանքը դեպի Առաջավոր Ասիա ՝ նպատակ ունենալով իրեն ենթարկել Պաղեստինի և Փյունիկիայի առափնյա տարածքները 10: Վերջինս բանակը բաժանում է չորս զորամասերի ՝ դրանց տալով եգիպտական չորս աստվածների ՝ Ամոնի, Ռայի, Պտախի և Սեթի
5
Bryce T., նշվ. աշխ., էջ 51:
6
Freu J., նշվ. աշխ., էջ 73:
7
Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. 1, էջ 181:
8
Kitchen K. A., նշվ. աշխ., էջ 25:
9
История древнего мира, Москва, 1983, с. 252.
10
Перепёлкин Ю. Я., История Древнего Египта, Санкт-Петербург, 2000, с. 327. 233