MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 232

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ (ԳԿՄԿ) ԵԳԻՊՏԱ-ԽԵԹԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱՄԶԵՍ II-Ի ՕՐՈՔ Եգիպտա-խեթական փոխառնչությունները սկսվել են դեռևս Ք.ա. XV դարից 1 , որոնց մասին առաջին սկզբնաղբյուրները եգիպտական բազմաթիվ արձանագրություններն են, ինչպես նաև խեթական թագա- վորների տարեգրությունները: Խեթական պետության (Խաթթի) հիմնական հակառակորդը այդ շրջանում հզորացած Միտաննին էր: Խեթական Թուդխալիյա II (Ք.ա. մոտ 1460-1440 թթ.) թագավորը իր կառավարման ընթացքում նվաճում է գրեթե ողջ Փոքր Ասիա թերակղզին, հաղթում Միտաննիին, նվաճում Կիցցուվատնան, որի հետ կնքված պայմանագրի համաձայն այս երկիրը դառնում է խեթերից կախյալ թագավորություն: Խեթերի հաջո- ղությանը, ըստ էության, նպաստում են Եգիպտոսի փարավոն Թութմոս III-ի (Ք.ա. 1479-1425 թթ.) արշավանքները Միտաննիի դեմ, որոնք հանգեցնում են վերջինիս թուլացմանը 2 : Խաթթիի համար իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ դինաստիական ամուսնությամբ ամ- րապնդվում են հարաբերությունները Միտաննիի և Եգիպտոսի միջև 3 : Միտաննիի արքա Արտադամա I-ի (Ք.ա. 1410-1400 թթ.) և եգիպտական XVIII հարստության ներկայացուցիչ Թութմոս IV-ի (Ք.ա. 1397-1388 թթ.) միջև կնքվում է պայմանագիր` համաձայն որի Եգիպտոսը գերիշխա- նություն է ստանում Քադեշի, Ամմուրուի (Փյունիկիա), Ուգարիտի նկատմամբ 4 : Սա նշանակում էր, որ Խեթական պետության շահերը Սիրիայի հյուսիսում այսուհետ բախվելու էին ոչ միայն Միտաննիի, այլև Եգիպտոսի հետ: Խեթական Սուպպիլուիլիումա I (Ք.ա. 1345-1322 թթ.) թագավորի օրոք խեթերը վերանվաճում են նախկինում Խաթթիին պատկանող փոքրասիական տիրույթները, Սիրիայի հյուսիսում ստեղծում ենթակա Freu J., Suppiluliuma et la veuve du pharaon, Paris, 2004, p. 24. Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. 1, Երևան, 2013, էջ 178: 3 Kitchen K.A., Pharaoh Triumphant: The Life and Times of Ramesses II, King of Egypt, Warminster, Mississauga, 1985, p. 10. 4 Bryce T., The Kingdom of the Hittites, New York, 2005, p. 145. 232 1 2