վանքում է մնում և նրա զինվորների իխրաջաթն 46 ու սոյուրսաթը 47 նրան վճարում են »։ Հետևաբար Ազատ խանը հրամայում է, որ Էջմիածնի հոգևորականության նկատմամբ անօրինական պահանջներ չունենան 48:
Խաների վարած քաղաքականության արդյունքում տեղի էր ունենում ոչ միայն հայ բնակչության արտահոսք և մահմեդականների ներգաղթ Երևանում, այլ նաև դավանափոխություն ։ Դրան նպաստում էր Իրանում տարածված « Իմամ Ջաֆարի » օրենքը ։ Համաձայն այդ օրենքի ՝ մահացած քրիստոնյայի հարազատների մեջ մահմեդական լինելու դեպքում քրիստոնյա ազգականները զրկվում են ժառանգական իրավունքներից, և հանգուցյալի կարողությունը ժառանգելու համար առաջնահերթությունը տրվում է հանգուցյալի մահմեդական հարազատին 49: Այս օրենքը տնտեսական հիմք էր նախապատրաստում հայության մահմեդականություն ընդունելու համար ։
Այսպիսով վերոնշյալ հանգմանքների և 18-րդ դարում ընթացող թուրք-իրանական, ապա Հարավային Կովկասի միջիշխանական ռազմական գործողություների և Աղա Մուհամմադ խանի արշավանքի արդյունքում Երևանի խանությունում տեղի ունեցավ հայ բնակչության մեծ չափերի հասնող արտահոսք և մահմեդական բնակչության ներհոսք, ինչի արդյունքում դարավերջին արդեն էականորեն փոխվել էր խանության ժողովրդագրական պատկերը:
HAKOBYAN VAHAGN( IOS) DEMOGRAPHIC CHANGESIN YEREVAN KHANATE IN THE 1724-1800S
At the beginning of the 18th century Yerevan Khanate was mainly populated by local native people, the Armenians. Outlanders, mostly
46
Իխրաջաթ էին կոչում այն ծախսերը, որոնք ռայաթները տարբեր առիթներով պետք է հատուցեին պետությանը կամ պետական պաշտոնյաններին ։ Տե ՛ ս Ք ․ Կոստիկյան, նշվ ․ աշխ ․, էջ 105:
47
Ռայաթների կողմից բանակին մթերքով ապահովելը ։ Տե ՛ ս Ք ․ Կոստիկյան, նշվ ․ աշխ ․, էջ 110:
48
Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթ. 1է, վավ. 1344:
49
Փափազյան Հ ․, Մատենադարանի պարսկերեն վավերագրերը, 1, Հրովարտակներ, պրակ երկրորդ,( 1601-1650 թթ.), Երևան, 1959, վավ. 16, էջ 101- 103 ։
230