MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 229
խոսուն փաստ է Երևանի խանությունում հայ բակչության մեծամաս-
նություն կազմելու մասին։
Քաղաքի բնակչության էթնիկ կազմի մասին տեղեկություն է
հայտնում նաև ռուսական գործակալ Ռայնեգսը, ով, 1783 թ. փետրվարի
9-ին լինելով Երևանում, բերդի մասին գրում է. «վաթսուն լեռնականը
բավական է խանին և բոլոր պարսիկներին Երևանից քշելու համար:
Խանը ներսից պաշտպանված է հայերի կողմից: Քաղաքը լի է հայե-
րով» 41 : Երևանից բնակչության մեծ չափով արտագաղթի համար պատ-
ճառ հանդիսացավ Աղա Մուհամմադ խանի 1795 թ. արշավանքը։ Այդ
ժամանակ Երևանի հայ և մահմեդական բնակչությունը զանգվածաբար
փախչում էր դեպի Թիֆլիս՝ վստահ լինելով, որ Աղա Մուհամմադ խանը
չի կարողանա նվաճել այն 42 : Հայտնի չէ, թե 1795 թ. որքան հայ է լքել
Երևանը, սակայն համաձայն աղբյուրների 1795-1827 թթ․Երևանից
Վրաստան է արտագաղթել 20 000 հայ 43 :
Պետք է նկատել, որ Երևանի խանության էթնիկ պատկերը փոփո-
խություն էր կրում նաև խաների վարած քաղաքականության հետևան-
քով։ Չնայած հայերի տնտեսական գործունեության հաշվին խաները
մեծ եկամուտներ էին ստանում, ամեն դեպքում խաների և շիա հոգևո-
րականների կողմից պարբերաբար կազմակերպվում էր մուսուլման
բնակչության բնակեցում Երևանում 44 : Երևանի խաները տարբեր
առիթներով իրենց զինվորների հետ հանգրվանում էին Էջմիածնում,
օրեր շարունակ վանքի հաշվին ապրում, տարբեր պահանջներ ներ-
կայացնում կաթողիկոսին և մեծ վնասներ հասցնում: Այս հանգամանքի
մասին է վկայում Ազատ խանի հրովարտակներից մեկը՝ ուղղված
Երևանի Խալիլ խանին (1752-1755թթ) 45 : Ազատ խանի այդ հրամանագրի
համար հիմք է հանդիսացել Էջմիածնի կաթողիկոսի գրած խնդրագիրը,
որով հայտնում են, որ Խալիլ խանն իր զինվորներով « արդեն 12 օր է ինչ
Иоаннисян А., Россия и Армянское освободотельное движение в 80-х годах 18
столетия, Ереван, 1947, с. 214․
42 Араратян А․, Жизнь Артемия Араратскаго Уроженца селения вагаршапать
близь горы Арарата, С. Петербургь 1813, с․281․
43 G․Bournoutian, The Politics of Demography: Misuse of Sources on the Armenian
Population of Mountainous Karabakh,p. 103, Journal of the Society for Armenian
Studies, vol.9, Zttps://umdearborn.edu/dept/armenian/sas/bour2.html
44 Կարապետյան Մ․ , նշվ․ աշխ․, էջ 100-101:
45 Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթ. 1է,
վավ. 1344:
229
41