MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 228
էր խանությունից: Սիմեոնի միջնորդությամբ Հերակլ 2-րդը հաշտվում է
նաև քրդերի հետ, որից հետո նրանք դառնում են Հերակլ 2-րդը
հարկատուն 36 : Քանի որ քրդերին մի քանի գյուղեր են պատկանել,
նրանք Ղազախ արշավելու և գյուղեր թալանելու ներուժ են ուեցել և
այնպիսի գործուն եղել, որ վրաց Հերակլ 2-րդ թագավորն արշավել է
նրանց դեմ, ապա պետք է ենթադրել, որ Սուլեյմանի գլխավորությամբ
Երևանի խանություն տեղափոխված քրդերն այնքան էլ փոքրաթիվ չեն
եղել և իրենց թվաքանակով ազդել են խանության ժողովրդագրական
պատկերի վրա։ Սակայն Երևանի խանությունում հայությունը շարու-
նակում էր կազմել բնակչության մեծ մասը 37 : 1769 թ հունիսի 14-ին
Հերակլ 2-րդը, նկարագրելով Երևանը, գրում է, որ այն կարող է մինչև
երկու հազար զինվոր դուրս բերել 38 : Խանության հայ բնակչության
համար վատ հետևանքներ ունեցավ Հերալ 2-րդի 1779 թ. արշավանքը,
որի պատճառը Հուսեյն Ալի խանի կողմից հարկ չվճարելն էր։ Սիմեոն
Երևանցու միջնորդությունն այս անգամ չի օգնում․Հերակլ 2-րդը ցան-
կանում էր պատժել խանին։ Սակայն, չկարողանալով գրավել Երևանի
բերդը, դիմում է Սիմեոն Երևանցուն, որպեսզի արշավանքի նախօրեին
Երևանից դեպի Բայազետ հեռացած հայությանը կոչ անի վերադառնալ՝
խոստանալով, որ նրանց վտանգ չի սպառնա։ Սակայն հայության վե-
րադարձից հետո, Հերակլ 2-րդը, Հուսեյն Ալի խանին տնտեսապես
թուլացնելու նպատակով, ութ հայկական գյուղերի բնակչության բռնի
գաղթեցնում է Արևելյան Վրաստան 39 ։ Պետք է նկատել, որ Հերակլ
2-րդը, հայությանը բռնագաղթեցնելով Արևելյան Վրաստան, կարողա-
ցավ թուլացնել Հուսեյն Ալի խանին, քանի որ վերջինս Հերակլ 2-րդի
արշավանքից հետո երկրում ստեղծված ծանր դրությունը փոխելու
միջոցը տեսնում էր Վրաստան քշված հայ բնակչության վերադարձի և
ամայացած գյուղերը նորից բնակեցնելու մեջ 40 : Կարծում ենք սա ևս
Նույն տեղում, էջ ՃՁԴ։
Цагарели А., Грамоты и другие исторические документы 18 столетия,
относящиеся к Грузии, т. 1, с 1768 по 1774, С. Петербургь 1891, с. 434.
38 Нерсисяна М., Армяно-русские отношения в 18 веке 1760-1800 гг., Сборник
документов, т. 4, с. 94 .
39 Յիշատակարան, Ազգային արդեան պատմության համար, Յաղագս դիմելոյն
Հերակլայի պատերազմ Երևան, և արտասահման առնելոյ զքանի գեօղօրեայն
Հայոց յԱրարատու: Կռունկ հայոց աշխարհին, Տփխիս, 1862, էջ 280։
40 Թ.Հակոբյան, Երևանի պատմությունը (1500-1800թթ.), Երևան, 1971, էջ 121:
228
36
37