Երևանի խաները վրաց թագավորներին կանոնավոր կերպով հարկ չէին վճարում: Հասան-Ալի խանին հաջորդում է իր եղբայր Հուսեյն Ալի խանը ։ Վերջինս պարբերաբար փորձում էր խուսափել հարկատվությունից ։ Հայտնի են դեպքեր, երբ խանը, հարկը ժամանակին չվճարելով, Հերակլ 2-րդի կնոջը տարբեր չափի գումարներ ՝ 400 թավրիզի թուման 30, 200 թավրիզի թուման է ուղարկում 31 ։ Հուսեյն Ալի խանը երբեմն գումարի փոխարեն ապրանք էր ուղարկում, մի դեպքում 1000 ձմերուկ 32, մեկ այլ դեպքում 3020 ձմերուկ արդեն Հերակլ 2-րդի որդի Գեորգիին ՝ միաժամանակ ներողամտություն խնդրելով կատարած զանցանքների համար և պատրաստակամություն հայտնելով կատարելու ցանկացած տիպի ծառայություն 33: Խանի հարկատվությունից խուսափելը երբեմն հանգեցնում էր Հերակլ 2-րդի կողմից պատժիչ արշավանքի իրականացմանը, որոնց միջոցով Հերակլ 2-րդը վերականգնում էր ազդեցությունը Երևանի խանությունում: Հերակլ 2-րդի այդ արշավանքները կատարվել են 1765 և 1779 թվականներին 34: Սիմոն Երևանցին, նկարագրելով 1765 թ. արշավանքը, տեղեկություն է հայտնում նաև Երևան տեղափոխված քուրդ բնակչության մասին ։ Ըստ կաթոիկոսի ՝ քրդերը, թշնամանալով Բայազետի և Կարսի փաշաների հետ, բնակություն են հաստատում Երևանում ։ Նրանց առաջնորդ Սուլեյմանի աղջիկը Երևանի Հուսեյն Ալի խանի կինն էր: Խանը քրդերին մի շարք գյուղեր էր նվիրել: Հերակլ 2-րդի այդ արշավանքն ուղղված էր նաև քրդերի դեմ, քանի որ նրանք Ղազախի գյուղերը ավերելուց և մարդկանց կոտորելուց սպանում են նաև նրանց առանջնորդ Ջաֆար յուզբաշու որդուն 35:
Երբ Հերակլ 2-րդը որոշում է առանց կռվի վերադառնալ Վրաստան, ներելով Հուսեյն Ալի խանին, վերջինս Սիմեոնին խնդրում է միջնորդել նաև իր աներոջ համար, որն արշավանքի պատճառով հեռացել
30
Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, արաբատառ ձեռագիր N 233, էջ 38բ ։
31
Նույն տեղում, էջ 59ա ։
32
Նույն տեղում, էջ 37բ:
33
Նույն տեղում, էջ 36բ ։
34
Հերակլ 2-րդի 1765 թվականի արշավանքն արյունալի հետևանքներ չի ունենում ։ Սիմեոն կաթողիկոսի միջնորդությամբ առանց մարտի Հերակլ 2-րդը համաձայնում է Երևանի խանության իրեն հարկատու վիճակը պահպանվելու պայմանով դադարեցնել արշավանքը ։ Տե ՛ ս Գ ․ Աղայանց, Դիվան հայոց պատմության, Գիրք, Սիմեոն կաթողիկոսի հրշատակարան, 1767-1776 թթ., Թիֆլիս, 1894, էջ 195 ։
35
Նույն տեղում, էջ 195 ։ 227