MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 226
1741 թ. հրովարտակը, որով շահն արգելում էր կաթողիկոսի ջանքերով
Արևելյան Հայաստան վերաբնակեցված հայերին անհանգստացնել 26 :
Հայ բնակչությունից բացի Երևանի խանություն էին տեղափոխ-
վում նաև այլ էթնիկ խմբեր։ Մասնավորապես 1738 թ. մայիսի 1-ին
Իրանում Ռուսաստանի դեսպան Ս․ Սրապովը արտաքին գործերի
հանձնաժողովին ուղղված զեկույցում հայտնում է, որ Թուրքիայից
Երևանի խանության տարածք են տեղափոխվել 6000 ընտանիք արաբ-
ներ և քրդեր 27 :
Նադիր շահի սպանությունից հետո Իրանում չկար ուժեղ կենտ-
րոնական իշխանություն, և Երևանի խանությունն Անդրկովկասի այլ
խանությունների նման կիսանկախ կարգավիճակ ձեռք բերեց։ Երևանի
խանությունը ենթարկվեց Իրանի գահի համար պայքարող տարբեր
հավակնորդների հարձակմանը, և Երևանի խանությունում մի քանի
տարվա ընթացքում իշխանության գլուխ եկան մի քանի խաներ՝ 28 պայ-
մանավորված վերոնշյալ պատերազմներով: Ի վերջո 1755 թ. Երևանի
խանությունում իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրեց Հասան Ալի
խանը, որից սկսած շուրջ կես դար Երևանի խանությունում իշխանու-
թյունը ժառանգաբար էր փոխանցվում: Հասան Ալի խանի իշխանու-
թյան օրոք Երևանի խանությունը դարձավ վրաց Հերակլ 2-րդ թագա-
վորի հարկատուն 29 : Այս ժամանակաշրջանից սկսած Երևանի խանու-
թյան ժողովրդագրական պատկերի վրա սկսեցին ազդեցություն ունե-
նալ ինչպես միջֆեոդալական մարտերը, այնպես էլ խաների վարած
ժողովրդագրական քաղաքականությունը։
Միջֆեոդալական մարտերի ազդեցությունը Երևանի խանության
ժողովրդագրական պատկերի վրա 18-րդ դարի 2-րդ կեսին։
Դառնալով վրաց թագավորների հարկատուն՝ Երևանի խաներն
ամեն կերպ փորձում էին թուլացնել նրանց ազդեցությունը Երևանում:
Կոստիկյան Ք․ , Մատենադարանի պարսկերեն վավերագրերը: Հրովարտակ-
ներ, պրակ չորրորդ, Երևան, 2008, էջ 53։
27 Армяно-русские отношения во втором тридцатилетни XVIII века, сборник
документов. Т. 'III, Ереван, 1978, док. 77, с. 114.
28 Երևանի խանությունում իշխանության գլուխ կանգնած անձանց սկզբնաղ-
բյուրներում անվանում են տարբեր կոչումներով՝ բեկլարբեկ, խան, սարդար և
այլն: Մեր հետազոտությունում մենք կօգտագործենք առավել տարածված
«խան» անվանումը:
29 Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 3,
Երևան, 1955, էջ 138։
226
26