MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 225

նպատակը ճշգրիտ հարկահավաքության կազմակերպումն էր ։ Սոֆիայի Կիրիլ և Մեթոդի ժողովրդական գրադարանի « Երևանի » ֆոնդում պահվող վավերագրերը վերաբերում են այդ ժամանակ օսմանյան իշխանությունների « Արարատյան երկրից » ստացվող եկամուտներին ։ Այդ վավերագրերից որոշները ուսումնասիրվել են Հակոբ Փափազյանի կողմից և կարևոր տեղեկություններ են հաղորդում մեզ հետաքրքրող թեմայի ուսումնասիրման համար 21: Ըստ այդ փաստաթղթերի ՝ թուրքական իշխանությունները 1725 թ. առաջին հաշվառումն իրականացնում են Կրբուլախի, Կարպիի, Գառնիի, Շարուրի, Սուրմալուի, Դարաչիչագի և Դարալագյազի շրջաններում ։ Ըստ այդ հաշվառման ՝ այդ շրջաններում բաժանվել է 14317 ջիզյաի 22 թեթիկ 23: Այսինքն Երևանի խանության ընդամենը մի քանի շրջաններում չափահաս հայերի թիվը կազմել է մոտ 14317 ։ Երևանի խանությունում ժողովրդագրական գործընթացների վրա զգալի ազդեցություն ունեցան նաև թուրք-պարսկական պատերազմները, որոնց արդյունքում 1735 թ. Երևանը կրկին անցավ պարսկական տիրապետության ներքո ։ Պատերազմի ավարտից հետո Նադիր շահի վարած ներքին քաղաքականությունը էականորեն ազդեց Անդրկովկասի, այդ թվում նաև Երևանի խանության ժողովրդագրական պատկերի վրա ։ Նադիրը բռնի ներգաղթ էր կազմակերպում, նպատակ ունենալով տերության տարբեր հատվածներում թուլացնել իր նկատմամբ անբարենպաստ տրամադրված ուժերին ։ Նրա հրամանով Թիֆլիսից Խորասան բռնագաղթեցվեց 6000 ընտանիք 24, Մուղանում թագադրվելուց առաջ 300 հայ ընտանիք բռնագաղթեցվեց Երևանից 25: Հետագայում կաթողիկոս Ղազար Ջահկեցին ակտիվ քայլեր ձեռնարկեց Օսմանյան կայսրության տարածքից Երևանի խանություն հայ բնակչության գաղթեցնելու ուղղությամբ ։ Դրա մասին է վկայում Նադիր շահի
21
Փափազյան Հ., Սոֆիալի Կիրիլ և Մեթոդի ժողովրդական գրադարանի օսմանյան դիվանական վավերագրերը ։ Պատմաբանասիրական հանդես, 1984, N 3 ։
22
Ջիզյաի հարկը գանձվում էր չափահաս քրիստոնյաներից ։
23
Փափազյան Հ, նշվ ․ աշխ., էջ 200 ։
24
LockhartL, Nadir shah, a critical study based Mainly upon contemporary sources, London 1938, p. 91 ․
25
Կարապետյան Մ ․, նշվ ․ աշխ, էջ 99 ։ 225