MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 224

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԱԳՆ (ԱԻ) ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1724-1800 ԹԹ. 18-րդ դարում Հարավային Կովկասում պարբերաբար ռազմական գործողություններ էին ընթանում, ինչն իր ազդեցությունն ունեցավ տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի վրա․ մասնավորապես տարբեր երկրամասերում տեղական բնակչությունը արտագաղթի պատճառով սկսեց փոքրամասնություն կազմել։ Նման գործընթացները չշրջանցեցին նաև Երևանի խանությանը։ Երևանն այն ժամանակ հա- րուստ առևտրական քաղաք էր, և Երևանի անառիկ բերդն ու քաղաքի եկամտաբերությունը հրապուրում էր ոչ միայն գերտերություններին, այլ նաև տարբեր նվաճողների։ Սույն աշխատությունում մենք կներկա- յացնենք այն հանգամանքները, որոնց հետևանքով Երևանի խանության հայությունը, որը 18-րդ դարի սկզբին կազմում էր խանության բնակ- չության մեծամասնությունը, արդեն դարավերջին զգալիորեն պակա- սեց։ Պատերազմական գործողությունների ազդեցությունը Երևանի խանության ժողովրդագրական պատկերի վրա 1720-1740-ականներին։ Քաղաքի հայ բնակչության թվականակի մասին մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի վերաբերյալ հիշատակումներից մեկն առկա է Աբրահամ Երևանցու մոտ՝ օսմանյան բանակին Երևանի հայ բնակչու- թյան ցուցաբերած դիմադրության նկարագրությունում։ 1724 թ. Երևանը օսմանյան բանակի կողմից պաշարվելու ժամանակ քաղաքի դիմադ- րությունը լիովին կազմակերպեցին հայերը։ Այդ ժամանակ օսմանյան բանակին դիմագրավելու համար Երևանի Ձորագյուղ թաղամասում հավաքվել էին 9443 ազգությամբ հայ սպառազեն տղամարդիկ 19 : Ըստ Աբրահամ Երևանցու՝ այդ ժամանակ քաղաքում հաշվվում էր նաև 28000 հայ 20 : Այնուհետև օսմանյան բանակի կողմից Երևանը գրավելուց հետո թուրքական իշխանությունները հաշվառում են անցկացնում, որի Աբրահամ Երևանցի, Պատմություն պատերազմաց,1721-1736,Երևան, 1938, էջ 17։ 20 Կարապետյան Մ., Բնակչության էթնիկ կազմը և էթնիկ պրոցեսները Երևանում 1724-1800 թթ., ՊԲՀ, 1987, N 3, էջ 95։ 224 19