MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 221

Գուջարա-Պրատիխարների իշխանությունն էր` Կանաուջ կենտրոնով: Քաղաքական նախադրյալներից կարելի է համարել նաև Հնդկաստանում գոյություն ունեցող կաստայական համակարգը 11 , որի վերին օղակները քաղաքականացված էին` համարվելով իշխող վեր- նախավ: Պատահական չէ, որ արտաքին ուժերի կողմից այս հանգա- մանքն օգտագործվել է նվաճումների իրականացման և իշխանության ամրապնդման համար: Օրինակ` հոների ներթափանցումը Հյուսի- սային Հնդկաստան համընկնում է հասարակության կառուցվածքում տեղի ունեցող սոցիալական տեղաշարժերի հետ: Եկվորներն իրենց ներկայացնում էին որպես վեդայական քշատրի կաստայի ներկայա- ցուցիչներ: Սկսվում է տեղի բնակչության հետ միախառման գործըն- թացը (ռազմապես եկվորներն ավելի ուժեղ էին և հանդես էին գալիս իշխողի դիրքերից): Այս գործընթացների արդյունքում ձևավորվում է հասարակության նոր խավ (կաստա)` ռաջպուտներ: Արաբների իշ- խանության ամրապնդման և իսլամի տարածման գործում ևս կարևոր դեր է խաղում կաստայական համակարգը: Իսլամը շատ արագ ըն- դունվում է քաղաքական և ռազմական վերնախավի` քշատրիների կողմից: Սրան նպաստում է նաև այն, որ Խալիֆայությունում պետա- կան կառավարման բարձր պաշտոնները տրվում էին մուսուլման- ներին, իսկ հնդիկ ավագանին չէր ցանկանում դուրս մնալ կառավա- րումից և զրկվել իր զբաղեցրած դիրքերից: Քաղաքական ևս մեկ կարևոր նախադրյալ կարող ենք համարել գաղափարական մասնատվածությունը: Քաղաքական տարբեր ուժեր իրենց իշխանության ամրապնդման համար օգտագործում էին տարբեր կրոնական ուսմունքներ, որոնցով հարուստ էր Հնդկաստանը: Խարշան պետության միասնականության ամրապնդման գաղափարական հիմք է ընտրում բուդդայականությունը, որն արաբական նվաճումների շրջա- նում արդեն զիջել էր իր դիրքերը և աստիճանաբար դուրս էր մղվում: Ռաջպուտներն էլ իրենց ծագումը կապելով առասպելական հերոս- ների` հատկապես Ռամայի անվան հետ, սկսում են առաջ քաշել դա- սական հինդուիզմը, որը մինչ այդ եկրորդական հիմքերի վրա էր դրված: Արաբներն էլ անմասն չեն մնում այս մոտեցումից, սկսում են իրականացնել իսլամականացման քաղաքականություն: Միաստվա- Դեռևս հնագույն ժամանակներից Հնդկաստանի հասարակությունը հստա- կորեն շերտավորված էր: Այն բաժանված էր չորս խավերի, որոնք անվանվում էին վառնա (հետագայում կաստա). դրանք էին բրահման, քշատրի, վայշի, շուդրա: 221 11