MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 222

ծական իսլամը թույլ էր տալիս արագ միավորել և համախմբել հասարակության տարբեր խմբերի( Հնդկաստանում կաստաներին) և ստեղծել ումմա: Իսլամի տարածման համար կարևոր գործոն էր արաբների իրականացրած հարկային քաղաքականությունը: Խալիֆայությունում սահմանված էր հատուկ հարկատեսակ` ջիզիե, որը գանձվում էր ոչ մուսուլման բնակչությունից 12: Ոչ մուսուլման հպատակն իսլամ ընդունելով ազատվում էր այս ծանր հարկից:
Որոշ պատմաբաններ արաբների հաջողությունների համար մեղադրում են Ռաջպուտների իշխանությանը, որ ժամանակին օգնություն ցույց չտվեց Սինդին 13: Հնդիկ պատմաբան և քաղաքագետ Կ. Ռ. Մալկանին, մեջբերելով չինացի ճանապարհորդ Սյուն Ցզանի`( Հնդկաստանում ճանապարհորդել է 629-645թթ.) 14 Սինդի մասին թողած հիշատակությունները, նշում է, որ Սինդի բնակչության հիմնական մասը խաղաղասեր բուդդայականներ ու առևտրականներ էին 15, ուստի առաջ է քաշում այն տեսակետը, որ նրանք չեն կռվել արաբների դեմ: Նա միաժամանակ ընդգծում է, որ հասարակության ներսում չկար միասնականություն ու համախմբվածություն 16: Հնդիկ հայտնի քաղաքական գործիչ Ջավահարլալ Ներուն կարծիք է հայտնում, որ արաբների հետագա անհաջողությունները պայմանավորված էին նրանով, որ « Հնդկաստանը դեռևս ուժեղ էր, որպեսզի չկարողանար դիմադրել » 17: Թերևս նա նկատի ուներ Ռաջպուտների իշխանությունը, որն այդ ժամանակ միավորված հզոր իշխանություն էր: Պատահական չէր, որ հասնելով Հարավային Փենջաբ` Ռաջպուտների իշխանության սահմանին, արաբերենն այլևս չառաջացան: Նման կարծիք է հայտնում նաև հայտնի ռուս արևելագետ Լ. Ս. Վասիլևը 18:
Այսպիսով, 8-րդ դարում Հյուսիսային Հնդկաստանը ֆեոդալական կարգերին հատուկ չուներ մեկ միասնական պետականություն և մասնատված էր մանր իշխանությունների: Բնականոն պատերազմներն այս իշխանությունների միջև, բացի այդ արտաքին ուժերի( Դեկանից
12
Аву Йусуф Йа’ куБ Б. Иврахим ал-Куфи Китае ал-Харадж( Мусульманское налогообложение). Сант-Петербург, 2001.
13
Синха Н. К., Бензрджи А. Ч., История Индии, Москва, 1954. с. 117; Malkani K., The Sindh story, 1984, p. 38.
14
Сюань-цзан, նշվ. աշխ., էջ 4:
15
Նույն տեղում, էջ 312.
16
Malkani K., նշվ. աշխ., p. 38.
17
Неру Дж., Открытие Индии, Москва, 1955, с. 252.
18
Васиьлев Л., նշվ. աշխ., էջ 193: 222