MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 220

էր: Տվյալ շրջանում Հնդկաստանը բաժանված էր Հյուսիսային Հնդկաստանի, Դեկանի և Հարավային Հնդկաստանի: Սրանք գտնվում էին քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման տարբեր մակարդակներում և մշտապես պայքարի մեջ են եղել` գերակայության հասնելու համար: Հյուսիսային Հնդկաստանում ևս չկար միասնականություն: Այն բաժանված էր երեք շրջանի` Գանգեսի ստորին հոսանքը( Բիխարա, Բենգալիա), կենտրոնական հովիտը` Ջամնա-Գանգեսյան գետամիջյան տարածքները( Ուտտար-Պրադեշ) և արևմտյան` Ինդոսի հովիտը( Փենջաբ, Սինդ) 7: Նշված տարածքներում տարբեր ժամանակաշրջաններում ձևավորվում են պետական կազմավորումներ, որոնք մշտապես պայքարում էին միմյանց դեմ: Այս շրջանում սուր պայքար էր ընթանում Հյուսիսի ու Դեկանի միջև: Այսպես` Գաուդայի( Բենգալիա) արքա Շաշանկիին( 606-630 / 637թթ.) գրավեց Օրիսսի( Դեկան) մի մասը: Նրանից հետո էլ Ստխանեշվարայում իշխող Խարշավարդխանան( Խարշա) ` 616-646 / 647 թթ. կարողանում է իր իշխանությունն ամրապնդել Գանգեսի հովտում: Նա նվաճում է Բենգալիան, Օրիսսը, Մալվան և առաջ չի շարժվում, քանի որ 620 թ. Նարբադա գետի մոտ պարտություն է կրում Չոլակներից 8:
Հյուսիսային Հնդկաստանի նկատմամբ հավակնություններ ունեին տարածաշրջանի մյուս պետությունները, որը ևս նպաստում էր քաղաքական մասնատվածությանը և հեշտացնում նվաճողների մուտքը: Այսպես, Խարշայի մահից հետո Հյուսիսային Հնդկաստանի զգալի մասը հայտնվում է Չինական Տան իշխանության ազդեցության ներքո 9: Դեռևս 6-րդ դարից Հյուսիսային Հնդկաստան են ներթափանցում ռազմատենչ ցեղեր, որոնք հայտնի են սպիտակ հոներ անունով 10: Նրանք իրենց զինվորներին անվանում էին ռաջպուտներ: Ռաջպուտներն իրենց հիմնական զբաղմունքն էին համարում կռվելը, այդ իսկ պատճառով նրանց կլանները մշտապես պատերազմում էին միմյանց հետ և արշավում հնդկական իշխանություններ: Կանաուջից Բենարես ընկած տարածքների վրա Ռաջպուտները ժամանակի ընթացքում ստեղծում են իրենց ֆեոդալական իշխանությունները, որոնցից առավել հզորը
7
Алаев Л., Средневековая Индия, Санкт-Петербург 2003, с. 46.
8
Антонова К. А., Бонгард-Левин Г. М., Котовский Г. Г., История Индии, Москва, 1973, http:// historic. ru / books / item / f00 / s00 / z0000015 / st020. shtml
9
Сюань-цзан, Записки о Западных странах [ эпохи ] Великой Тан, Москва, 2012. с. 138.
10
Васиьлев Л. История Востока. Том 1, Москва, 1998, с. 192. 220