MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 219

կան հարաբերություններ են գոյություն ունեցել Սիրիայի ու Հնդկաս- տանի միջև դեռևս Ք. ա. 1400 թ.: Նա հնագիտական տվյալների հիման վրա նշում է, որ Ք. ա. 8-րդ դարում ծովային ճանապարհով առևտրա- կան հարաբերություններ են հաստատվել Հնդկաստանի ու Միջագետ- քի, Արաբիայի, Եգիպտոսի միջև 3 : Հնդկական օվկիանոսի ավազանում միջնադարում շարունակվում էր ակտիվ առևտրային հարաբերություն- ներ. արտահանվում էր ցորեն, բրինձ, գինի, աղ, մեղր, ոսկի, արծաթ, երկաթ և այլն 4 : Փաստորեն Հնդկաստանի հետ առևտրական ու տնտե- սական բնույթի հարաբերությունները հաստատվել էին հնագույն ժա- մանակներից: Արաբների` դեպի Հյուսիսային Հնդկաստանի արևմտյան շրջան (Սինդ), Արաբական ծովով առաջին անհաջող արշավանքից հետո 5 710 թ. նախապատրաստվում է նոր ցամաքային արշավանք Քերմանի կառավարիչ Մուհամմադ իբն ալ-Քասիմիի գլխավորությամբ: 711 թ. արաբական մոտ 6 հազարանոց զորախումբը ներխուժում է Սինդ: 712 թ. պաշարվում է նավահանգստային քաղաք Դեբալը, որը երկար կռիվներից հետո, ի վերջո, գրավվում է: Հարուստ քաղաքը թալանվում է, իսկ բնակչությունը` մատնվում գերության: Ապա հյուսիսում արաբ- ները գրավում են Նիրուն (Հայդարաբադ): Սինդի կառավարիչ Դահիրը, մնալով միայնակ, ստիպված իր զորքով ամրանում է Ռավար ամրոցում: Մարտում Դահիրը զոհվում է, իսկ պաշտպանները` 15 հազար մարդ, մնալով առանց ղեկավարի, հանձնվում են. մի մասը սպանվում է, մեծ մասն էլ գերի է տարվում Մերձավոր Արևելք: Արաբները հասնում են մինչև Մուլտան: Նվաճված բոլոր տարածքները մտնում են Քերմանի կազմի մեջ: Հյուսիսային Հնդկաստանից բերված մեծաքանակ գերիներն օգտագործվում են տնտեսության մեջ, ինչը, թերևս, հանդիսանում է վե- րոնկարագրված արշավանքների հիմնական և կարևորագույն ար- դյունքներից 6 : Հյուսիսային Հնդկաստանում արաբական նվաճումների համար կարևոր էին քաղաքական նախադրյալները, որոնց պայմաններում արաբները ոչ միայն նվաճեցին տարածաշրջանը, այլև ամրապնդեցին իսլամի դիրքերը: Հարկավոր է նշել, որ արաբական նվաճումների շրջանում Հյուսիսային Հնդկաստանը քաղաքականապես մասնատված Луния Б. Н., История Индийской культуры, Москва 1960, с. 224. Шумовский Т. А. Арабы и море, Москва 1964., с. 121. 5 Malkani K., The Sindh Story, Allied Publishers, 1984, p. 34. 6 Босворт К., Мусульманские династии, Москва, 1971, с. 30. 219 3 4